է մեր տան տերը՝ Բաղդասար էֆենդին, որ զբաղվում է փաստաբանությամբ:
Այցի եկան Իսմայիլ էֆենդի նալբանդ զադե և կալվածատեր, չի հեռացել, մտել է հայերի ինքնապաշտպանության խմբի մեջ։ Մյուսները վաճառականներ։ Պատանին զարմանալի նուրբ ու ինտելիգենտ դեմքով։
Քաղաքի գրեթե ամբողջ վաճառականությունը հայերի ձեռքին է, արհեստները առանց բացառության։ Շատ առողջ է ժողովուրդը։ Ջուրը գովված է, օդը՝ լեռնային։ Քաղաքը իջնելու է ներքև—հովիտը։
Միրզաջան գյուղ—Դիադինի մոտ Մամմադ բեկի տունը խուզարկել են, սնդուկները տարել, 8 ոչխար տարել ու նեղություններ տվել։ (Սա և իր կինը շարունակ դաշնակցության համար զենք են տեղափոխել)։
Մեր տան տիրոջ՝ Քրմ<ոյանի> և քահանայի մասին խոսում են, որ թուրքասեր են հայտնի և Ալոյանի սպանության մեջ խառն է նրանց մատը։
Իրենք՝ իշխանավորներն ասում են, որ զինվորները ճշմարիտ որ անկարգություններ են անում, և իրենք անկարող են ամեն բանի առաջն առնել:
ներս մտնելու ժամանակ բրդերի հետ, (անհատ) զինվորներն էլ (հայ) աղ-հաց մատուցեցին եպիսկոպոսներին։
Թալանը սկսել և սաստկացել է Իգդիրից ինքնապաշտպանության զինված 40 հոգու գալուց հետո: էնպես մարդ կա, որ 6 հազար ռուբլուց ավելի ապրանք Է տարել թուրքերից. ազատ են մնացել Էն թուրքերը, որոնք չեն փախել, մնացել են իրենց տներում և կամ մտել են ինքնապաշտպանության մեջ։