Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


<1 անընթ.> Բայազետը 1000 տուն, մոտ 10, 0000 բնակիչ: Հայ 310 տուն, 3100 բնակիչ, և սա ճիշտ է։ Սանջակում 34 գյուղ, 5 գյուղաքաղաք՝ Ալաշկերտ, Բերդ կամ Թոփրազ Ղալե, Ղարաքիլիսե, Դիադին, Դութաղ և Բաթնոս, և Բայազետ քաղաք՝ 40 հազար հայություն։

Բայազետից վերև անմիջապես սկսվում են ավերակները, մոտ յոթը հազար։ Ավերակ բերդում, որ արևելահյուսիս Է ընկնում, ուրարտական շրջանի շենք Է համարվում և նշաններ ունի։ Մի դարու ընթացքում 8 անգամ ավերվել Է. Չաչան օղլի, Թամուր փաշա, Վանա Թամուր աղեն-Մակվա նադիր շահը, Պասկևիչը, Բեբուտովը, 1877֊ին՝ Տեր֊Ղուկասով, 1914֊ին Էլ և այլն։

Մեր տանտիրոջ փեսեն Դիադին Նավոյան Պոլկովնիկ (անունը): <....>

Պատահեցին փախած տեղից վերադարձող բուրդ ընտանիքներ իրենց ունեցածով, ինչ որ տարել Էին։

Տաճկական հեռագրասյուների մի մասը ռուս կազակները կտրատել Էին կերակուր եփելու համար, նորից ռուսները լրացնում են։ Անվերջ կարավաններ ուղտերի ու ձիանց փալաններով, պաշար բերելու Իգդիրից։ Ճամփի երկու կողմը, Դիադինից մոտիկ, տեսանք ընկած համիդիե [զինվորների] քրդերի դիակները, որը կիսամերկ, որը շորը հագին։ Մի ամիս առաջ հոկտեմբերի 22-ի կռվում Էին սպանված։ Կողքի լեռան լանջում շատ կան, ասում Էր օֆիցերը։

Մեր տանտերը՝ Մելքոն Մանուկյան [Աարգիս] (հայտնի Մանուկի թոռը)։ Բոլորի գլխին արդեն ֆուրաժկա Էր ռուսական, կոմենդանտն Էր կանչել, ֆեսը դեն գցել գլխներից ու ֆուրաժկաներ բաժանել։

Դիադինի տները փոքրիկ, մութը, անթրծիլ [կավով շինած], կավաշեն, ցած դռներով, նեղ պատուհաններով,