Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


սոսկալի կեղտոտ։ 400 տուն։ Ընդամենը 14 տուն հայ։ Քրդերը, որ իմացել են ռուսը Մոսուն է՝ փախել են։ Նորից ոմանք ետ են գալիս։ Հայերը արհեստավորներ են ու վաճառականներ։

«Հինգ ամիս էր ամբողջ թուրք զորքի ամբողջ ուտելիքն ու ձիանց կերը մենք էինք տալիս, բնակիչներս՝ անխտիր»։

էստեղ չեն գանգատվում, թե ռուս զորքը մեզանից բան է տանում։ Զորքը էստեղ վրա է հասել ու գտել հավաքած կուտակած Դիադինի տուրքը, ցորեն, գարին և այլն և գրավել է։

Թե էստեղ, թե Բայազետ հայերի դռների վրա, մինչև անգամ տան ներսը խաչեր էին նկարած, ռուսի եկած ժամանակ, կոտորածից ազատվելու համար։

էստեղից սկսվում է Եփրատը. Դիադինից անցնում է Մուրադչայը(Արածանին)։ <․․․․>

Ինչքան զորք կար մեր կողմը — մոտ 6000, ինչքան մնացին կամ գնացին ու ետ փախան մի մազ վնաս չտվին մեզ։

Ամբողջ գիշերը փախած քրդերի շները խմբովին ոռնում են : <․․․․>

Կոմենդանտը մեզ զրկեց վեց խալիչա։

Իգդիրցի Արտաշեսն ասում է՝ ինձ օֆիցերն առաջարկել էր, որ գամ օգնելու քուրդ գյուղերը զարկելու և քշելու։

Քրդերի քաղաքականությունը։

Մուստաֆտ բեկն անձնատուր է եղել, իսկ իր որդին Դութախի տակ ալայը կռվում էր մերոնց դեմ (ալայ 900 հոգի)։

Ռասուլ բեկը անձնատուր է եղել, նրա եղբայրները՝ Ռզգամ բեկ, Ջամշուղ բեկ, Սայիդ բեկ և Խալիդ բեկ ռուսների հետ էին առաջ։