Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ‘ երբեմն լայն վարտիք Է հագել և այժմ նեղ և այլ այսպիսի ցնդաբանությունք» («Հյուսիսափայլ» <1858> Ա Կիսամյակ, Էջ 72, Միքայել Նալբանդյան, Կրիտիկա):

Այսպես Է պատմում ու բողոքում Միքայել Նալբանդյանը Բայց ոչինչ չօգնեց սրա և իր նմանների բողոքը․ նույնիսկ իրանք՝ Նալբանդյանը և Նազարյանը մի արժանավոր բան չտվին։ Եվ «Հյուսիսափայլում» չկար քննադատություն. «Կրիտեկական բաժինը ,—շատ ցավելով ասում Է հրատարակիչը այս խոսքս, — հետ Է մնացել մինչև այսօր նույնպես անձեռնհասության պատճառով…» («Հյուսիսափայլ», 1861, Բ կիսամյակ, Էջ 391)։

Բայց այդ [բոլորը] բավական չի դեռ։

Այս մութ, անձուկ, մառախլապատ աշխարհում յուր ավանդական հարգով ու իրավունքով ապրում Էր գիտնական-խալիֆաների մի բազմություն։ Այս երանելի մարդիկը վանբերի ավերակների վրա հառաչելով ու հայի անցյալ մեծության առասպելները պատմելով, անկեղծ ճգնում Էին ժողովրրդին պահել յուր հին ադաթների մեջ։ Հենց որ հորիզոնի վրա [ցնցուղ տվին] երևացին հայոց մտավոր և բարոյական վերածնության արշալույսի առաջին շողերը, վրդովվեցին այս մարդիկը, և զարհուրած ի մի խմբվելով,[<1 անընթ.> կռիվն ավելի բորբոքեցին ու] իրանց օրհասական ողբերի աղաղակը բարձրացրին, թե մոտ Է հայի կորուստը, ահա մեզ յութերականություն են քարոզում, անաստվածություն են տարածում… Եվ փրփուրը բերաններին իրանց ծերության գավազանը բարձրացնելով‘ մի կատաղի պատերազմ հրատարակեցին լուսավորության նորեկ սակավաթիվ ասաքյալների դեմ։ Եվ կռվեցին ամեն տեսակ զենքով, ինչ որ կարող էր տալ խավարամտությունը և ասիական թշնամությունը։ "Գազանակա՜ն կատաղություն, որի մեջ արդեն վերջանում Է ամենայն բանականություն և ամենայն բարոյականություն»։ Բայց հայոց նոր մտքի անվեհեր նահապետները համարձակ դուրս եկան այդ մեռելահոտ բանակի դեմ, օրհնեցին և ընդունեցին այդ պատերազմը՝ մեծ մարդու մեծ արհամարհանքով