Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարաքիլիսա 2000 տուն. 1500 թուրք, 500 հայ։ Իսկ մարդահաշվով տունը հաշվելով միջին թվով 10 հոգուց—թուրք: Եվ առհասարակ հայ ընտանիքն ավելի մեծ է թուրքից։ Վաճառականությունը և արհեստները հայերի ձեռքին է. բայց թուրքն ավելի հարուստ է։ Թուրքը գրավել է լավ հողերը ու մարաբայով հարստացել։

Նոյեմբերի 26։ Մեսրոպ եպիսկոպոսի անունով նամակ ստացանք Գարոյից14—Ասմարից, թե կռիվ են ունեցել քրդերի հետ հաջող, բայց կազակները թողել են ու հեռացել։ Ասում է, եթե չեն օգնելու, իրենք էլ ետ գան Ալաշկերտ՝ զբաղվեն ինքնապաշտպանության գործով ու զինաթփությամբ։

Առավոտյան Սելիմ փաշա Շամշադինովն եկավ այցի և խնդրեց, թե, իհարկե, քրդերից եղել են, որ հայերին են կողոպտել, հայերից էլ եղել են, որ քրդերին են կողոպտել։ Մենք մերոնց կասենք, դուք էլ ձերոնց ասեք վերադարձնեն։ 600 տարի գերի ենք եղել թուրքերին հայերի հետ, այժմ, փառք աստծո, նոր կարգեր են գալիս (ի պատասխան Խորենի, թե եղբայրորեն պիտի ապրենք)։

Դութախցիք 12—13 տուն—բոլոր տղամարդիկ իրենց ընտանիքները թողել են, փախել Ղարաքիլիսա։ Ասում են ռուսը որ Դութախից ետ դարձավ՝ քրդերը մեզ թալանեցին, յոթը մարդ էլ սպանեցին։ Ուզում են մեզ հետ գան իրենց ընտանիքի մոտ։

Եղանք գեներալ Աբացևի մոտ։ Խոսք եղավ թալանի մասին։ Ինքն էլ, գնգապետ Լեբեդինսկին էլ միաձայն պնդում էին, որ հայերը թալանով են զբաղված ու թալանել են բոլոր քրդերի ու թուրքերի տները։ Մինչև անգամ էն տունը, որ ես այժմ մնում եմ և տեսնում եք ինձ մի հայ բերեց, թե իմ տունն է, ամեն հարմարությունով, տվեց գարին և այլն, խոստացավ ու ցույց տվեց, մենք էլ իր կարգին ամեն բան