Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տաճկահպատակ քրդերն ևս, բայց տեսնելով, որ իրենք մեր օրով և կողոպտվում են, և հալածվում-ստիպված անցնում են թուրքի կողմը մեր դեմ, մանավանդ որ տեսնում են՝ մենք իրեն թալանող հային զենք ենք տալիս ու պաշտպանում։ էսպես գնալով, եթե բոլոր քրդական գեղերը բարձրանան մեր դեմ՝ մենք ուժ չունենք, չենք կարող կանգնել, ստիպված պետք է հեռանանք և հայերին թողնենք քրդերին ի կեր:

Կամավորների մասին ասում է. նրանք պետք է էստեղ գային մոբիլիզացիա արած — պատրաստ։ Այնինչ եկան սկսեցին էստեղ մոբիլիզացիա անել — և մեր ետևից գալով սկսեցին խոտ, ուտելիք և այլ կարիքներ լրացնելու համար վերցնել թուրք ու քուրդ գյուղերից-և ամենի։ Տպավորությունն էնպես եղավ, որ էդ ամենը մեր գիտությամբ է կատարվում և սաստիկ վնասում էր մեր վարկին, որ էնքան կարևոր է պատերազմի ժամանակ։ Դրա համար էլ ես նրան առաջարկեցի, թե էդ բաները կարելի է թույլ տալ — միայն թշնամու հողում, և եթե ուզում եք գնացեք մեզանից առաջ, իսկ մեր ետև (Тыл-ում)թույլ չեն տալ էդպես բաներ։ Եվ մինչև անգամ ասացի-եթե էդպես պետք է լինեք, լավն էն է, որ դուք չլինեք։

Գյուղացիներից ոմանք ցանկություն են հայտնել, որ իրենց իրավունք տան դնան Կաղզվան, ապրանք առնեն, բերեն ծախելու։ 7 հոգի գնացել են, ճամփին գալու ժամանակ քրդերը թալանել են։ Գնացել են կազակներին իմացրել, կազակները եկել են կռվի բռնվել ու նահանջել։ Եկել են, ասում են 3 հոգի սպանված են, թեև ստույգ չգիտեն, և պահանջ են հայտնում մի բան անելու իրենց համար։

Արտաշեսի վկայությամբ՝ հայերը ինքնապաշտպանության համար տված հրացանները վերցնում են և շահագործում

  • Թիկունք: