Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց անձնական գործերի համար։ Ասում է Բայազետ 50 հրացանավորից 10 հոգի չգտա։ Բոլորը գնացել էին իրենց հրացաններով իրենց մասնավոր գործերին։ <․․․․>

Նոյեմբերի 20 II բանակի հրամանատար Արմեն Գարոն թալանի դեմ խիստ հրաման է արձակում։ Ոչ մի հետևանք չի ունենում և թալանում են շարունակ*։

Սպաներ ուղարկել Ղազի գյուղերը՝ Մանգասար, Մազրա.

Ղարաքիլիսա 25 նոյեմբերի <․․․․> Մի առաջնորդ ուզեցինք գտնել, ամբողջ գյուղում չգըտանք, ոչ ոք չէր համաձայնում։ Վերջապես մեկին գտանք, մի ձի նվիրեցինք, մի պիպոտի, 250 փամփուշտով, մինչև հետևյալ պունկտը։ Եվ նա սաստիկ դժգոհություն էր հայտնում, թե ինձ ի՞նչ տվին՝ մի ձի ու մի հրացան, մինչդեռ բոլոր մեր գյուղացիք հարստացան։

Ասում է՝ ղազախները 500 ոչխար հավաքեցին, թալանեցին, ծախեցին, նույն օրը ետ խլեցին՝ ուրիշին ծախեցին և էսպես առավոտից մինչև երեկո մի քանի անգամ ծախում են, ետ խլում ու ծախում։

Աբացև գեներալը ասում է՝ կան հայեր, որ թուրք լըրտեսներ են պահում և մինչև անդամ հայ լրտեսներ կան. նրանցից երկուսր ինքը Արմեն Գարոն հաստատեց։

Դութախցիներին ռուսների նահանջից հետո կոտորածից ազատել է Ղահրաման բեկ հազարապետի կինը։

  • Այստեղ վեց էջ բաց է թողնված, հավանաբար հետագայում լրացնելու համար։