Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թալանվողներից ոմանք, որոնց ամբողջ տունը թալանած էին, խնդրում էին միջնորդել թալանողներին, որ իրենց մի վերմակ վերադարձնեն կամ մի տոպրակ ալյուր, որ ապրեն։

Գեներալ Աբացևը մեզ հավատացնում էր, թե մեր խումբը առաջին դիրքերում չի—այլ <1 անընթ.> առաջապահ զորքի ետևը։ Ամսի 20-ից Գարոն իր նամակում ընդհակառակն է պնդում և հավատացնում է, որ գեներալ Աբացևը կողմնապահ վերաբերմունք ունի և հարած է քրդական քաղաքականության։

Եղանք այցի Ալաշկերտի կոմանդիրի մոտ։ Խնդրեցինք, կոզակներ տվեց Խաչըլլու գյուղից սպանված ալաշկերտցու դիակը բերելու (մինն էլ Խաչլլվիցն է սպանված)։ Գյուղացիք ասում են, թե երեկ, եթե կոզակները 20—30 րոպե ուշ հասնեին—քրդերը Խաչըլլուն ամբողջ ավերելու էին։ <....>

Անձնատուր եղած Սելիմ փաշայի գյուղերի մեջ եկել լցվել են զինված իբրե փախած համիդիականներ և հարձակում են գործում շրջակա հայ գյուղերի վրա: Գիշերս հայաբնակ Խիյաբեկ գյուղի վրա են հարձակվել (Խաչըլլվից ներքև), և ժողովուրդը գիշերս փախել լցվել է Ալաշկերտ։

Եկան Խաչըլլու գյուղի ներկայացուցիչները, պատմեցին երեկվա դեպքը և բողոքեցին, թե զենք չունենք մեզ պաշտպանելու։ Քրդերի գյուղերը, որ լիքն են համիդիականներով, սահմանակից են ռուսականին՝ Կաղզվանի կողմից:

Նախընթաց օրը քրդերից բռնված ու թալանված խաչըլլվեցիները պատմում են, թե քուրդ համիդիականները մեզ ասացին, թե ահա մենք թուղթ ունենլ Սելիմ փաշայից, որ