Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Իջած էինք Պոլեի Սոքոյի տանը։ Ընտանիքը 28 հոգուց են։ Թալանել են 400 ոչխար, 20 գոմեշ կթի, 18 կով, 20 եզ, 8 ձի, և արծաթեղենն ու ոսկեղենը գետնից են հանել։

Մի հազար դեսիատին հող ունեն, ջաղաց ունեն և այլն։ 10—12 ռուբլիանոց ոչխարի հատը մի հատ պապիրոսով են առնում։ Ջուխտը 3 ռուքլով գոմեշ են առնում։

30 նոյեմբերի Զեյդեքան. երեկ քրդերը Դահարի մոտ մի 100 հոգի լեռներից կրակ էին բացել կոզակների ջոկատի վրա։ Կոզակները ետ էին դարձրել։ էսօր առավոտ կոզակները նոր взвод*-ի հետ գնալու հակառակեցին Շիրվանն ու Սմբատը. մնացինք վաղվան։ Մյուս կողմից հետևակ զորք է գալու, ճամփեն ապահովելու։

Հողերը գնած են կառավարությունից քոչանով կուպչիայոմ։ Մեր տանտիրոջ 1000 դեսիատինը սեփականություն է։

Զեյդեքան գյուղացի, Սերոբ Մարգարյան, 42 տարեկան Ղարս է լսել։

Դումանյի սար—հազարեն բլբուլն էր, քիթը գետին կանի կիմանա բերաններն արյունոտ, աչքերը դումանլի սար ու ձոր բռնած հողածինը տարավ հրեղենին, մատանին հանեց—արաբները տարվի <....>16:

Զեյդեքան ամեն բան առնում են առանց վճարելու։ Եվ մեծ քանակությամբ ալյուր, աթար ու խոտ են տարել. մոտ 2000 սել, սելը 80 փութ։

Ոմանք իրենց երեխանց սովորեցրել են՝—Ей богу нет* և միայն էսքանը գիտեն, կոզակի պատահելուն պես ասում են՝ Ей боту нет:

  • Դասակ։
  • Աստված վկա, չկա։