Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուղարկում է (Աբացևը) ամենաառաջին դիրքերը, որտեղ մենք ստիպված ենք Караульная служба*-ի, որի համար չենք մենք։

Երկրորդ` ղրկում է մեզ տեղեր, որ միանգամայն կտրված են իրենցից—Դերեկոր և Թունցին (23 նոյեմբերի), ուր մի 100 ուղարկեցին՝ և ժամը 5-ին ետ գնացին և մեզ թողին մենակ, նույնիսկ ետևի զորքը քաշելով, որ գիտի գեներալ Սավիցկի։

Այժմ մեզ ուզում են կես անել և ձմեռելու ղրկել—Կոմար և Բիրյուսկ։ Իսկ մենք ուզում ենք վերադառնալ Ալաշկերտի դաշտը՝ կազմակերպվել և тыл**-ը մաքրել։

Խոսակցություն ունեցանք ուսանողների և Գարոյի, Արտաշեսի (Մելքոնյանի) հետ նրա մասին, թե ուսանողները գյուղերում պետք կգա՞ն թարգման և ժողովրդի ու իշխանության հետ կապ պահելու համար, թե՞ չէ։ Ուսանողները հրաժարվում էին էդ գործից, պատերազմի դաշտն էին ուզում։

Ուսանողները (Իսրայելյան և այլն) գաղտնի ինձ գանգատվեցին, թե Արտաշեսը (Մելքոնյան) կոպիտ է վարվում իրենց հետ, վիրավորում է, մինչև անգամ մեկին զարկել է և այլն։ Խնդրում էին մի բան անել, չէին խոսում իրար հետ։

Խոսակցություն ունեցանք Արտաշեսի <հետ> ։ Արտաշեսն ինքը խոսք բաց արավ, հայտնեց, որ արդեն չեն խոսում իրար հետ, թե դիսցիպլինա-կարգ չեն ճանաչում, պահանջներ են անում, строй*-ի մեջ չեն մնում, առանձին են գնում, ձու են ուզում, վիճում են, դատողություններ են անում, թե ինքը արդեն հրաժարվել է։

  • Պահակային ծառայություն։
    • Թիկունք։