Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գարոն նամակ հանձնեց, հանձն առանք միջամտելու 0գանովսկու մոտ՝ ձմեռելու մասին իր խնդիրը կարգադրելու։

2֊ին, Դեկտեմբերի18 ժամը 4-ին հասանք նորից Թաղլիչայ, որովհետև Բաշքյոյի ճամփեն Էլ համարվեց ան ապահով։ Դարձյալ նույն համակրելի ու շատախոս օֆիցերի մոտ Борис Анатольевич Свирин։

(Թազլիչայ դետը)

Թաղլիչայում օֆիցերները իրենց ձիանքը ներս Էին քաշել թուրքերի մզկիթը և կոմենդանտի պահանջով Էլ դուրս չհանեցին, թեև նրանց երեեք զոմ Էր հատկացրած։

Թուրքերն ու քրդերն Էլ, իհարկե, ավելի վատ Էին վարվել հայոց եկեղեցիներում — ոչ միայն ձիանքը ներս քաշել, այլև կողոպտել, Էրել ու Քրիստոսի աչքերին հրացանով նշան բռնել։

Վաճառականները հայեր են գլխավորապես, մեծ քանակությամբ ապառիկներ ունեն․ այժմ ժողովրդից չեն կարող առնել, թեև ժողովուրդը տալիս է. բայց տալիս է, ինչպես սովորություն է, նատուրայով, և վաճառականը վախենում է վերցնի, որովհետև բռնում են, ասում են՝ թալան է։

Դեկտեմբերի 3-ին երեկոյան հասանք Մոսուն։ ճանապարհին Շիրվանն ու տեր Նիկոլը ձիուց ընկան։ Ալիկորի թուրք գյուղն անցկենալիս Սմբատի ձիու քուռակը ետ էր մնացել, երկու կոզակ իրենց հետ բերին. խոսք եղավ