Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


իբրև թե թուրքերը բռնել էին, կամավոր Գրիգորը, որ մեզ հետ էր՝ ետ գնացել ու մաուզերով զարկել, սպանել էր կանգնած թուրքերին երկուսին։ Մոսուն էլ են պատմում, որ իրենցից ինչ որ առնում են, ոչինչ չեն վճարում։ Պատմում են գյուղացիք, որ մոտակա համիդիականները հավաքված գալիս էին Մոսուն և այլ հայ գյուղերը, երբ հանկարծ հայտնվեց ռուսական զորքը—փախան։ Շրջաբերական է հրատարակված՝ խտրություն չդնել հայի, թուրքի ու քրդի մեջ։ Սահմանում մարդիկ են նշանակված թույլ չտալու անցնեն մարդիկ, որոնք կարող են թալան անել ու անց կացնել Ռուսաստան։

Թաղլիչայի մեր տանտերը՝ Բաղոն, ասում էր, թե 40 հազարի պահանջ ունի քրդերից, իսկ Դիադինի տանտերը 38 հազար ռուբլի է կորցրել Թիֆլիսի Ծովիանովների բանկում և ինքնասպանության փորձ է արել։

էս երկիրը ոչ մինը չի տիրելու ֆիզիքապես, մնում է կուլտուրական ուժին։

Օրգովի դեպքը. Գարոն պատմեց, թե գիշերն եկել էինք—անձրև էր, ցուրտ էր, տեղ չէին տալիս. տղերքը ստիպված մեկի դուռը կոտրել են (քրդի), ներս մտել, քնել։

Իգդիրում բացվեց, որ գործը հայտնվել է. մի քուրդ եկել է հայտնել, թե էդ թալանված իրերը, որ ասում են, թե հայ կամավորներն են տարել, գտնվում են էսինչ քրդի տանը, մյուս մասն էլ՝ էնինչ. դնում են գտնում։

Կոզակները 40 ոչխար էին խլել ու հանձնել մի հայի, թե տար՝ գյուղումը մեզ կհանձնես, իբրև մերը։ Բանը բացվում է, մոտ 100 զինվոր վրդովվում են օֆիցերի դեմ. այսուամենայնիվ 8 մեղադրյալի բռնում են ղրկում Ղարաքիլիսա՝ դաշտային դատարանի (Свирин):

4 Դեկտեմբերի, Իգդիր.