Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես հանդիսավոր է սկսում սա յուր «Ղիմագրաւը»։

«Հայի իբր անդրանիկ ազգ Ասիոյ և որպէս յաբեթասերունդ աlագապատիւ ժողովուրդ արևելեան ի սկզբանէ աշխարհի ըստ վիճակելսյ վերին շնորհաց ունին խրեանց սեփական լեզու, որ ճիշտ միտ դնելով աներկբայելի պատմութեան սկզբնաորութեան ազգիս՝ համարի մայր, վաղեմի, առաջին, երիցագոյն և հարազատ, ոչ մուրացիկ, ոչ կարկատեալ, ոչ ածանցեալ, ոչ ի փոխ առեալ յայլոց, այլ նախամարդոյն Ադամայ պարգև և պսակ բանականութեան շնորհեալ ամենիմաստ Արարչապետին դեռ ի խանձարուրս նորածին կենաց և անմեղութեան վիճակի նորա…»։

Ապա հայտնելով, թե «չիք անտառ առանց ճագարի, չիք անդ անմոլեխինդ և անորոմն» և թե «ոմանք իբր լուսաորութեան աղագալ և եղբարց իւեանց օգնելոյ և բարիս առնելոյ նպատակաւ, սատան յարուցեալ են պանծալի լեզուիս մենոր,մերժեն գնա ծայրագոյն արհամարհանօք, պարծենան նոր լեզու ստեղծանել» (էջ 8):

Մյուս երեսին ասում է. «Առաջին համախոհ, կուսակից, հետամուտ և ջատագով աղանդասարաց նորասիրացս է Սեփան վարժապետն Նազարեանց՝ որդի Տփխիսայ Նորաշէն եկեղեցւոյ երբեմն միաբան հանգուցեալ Խօյեցի Եսայեայ բահանայի, որ ծնեալ՛ի Հաւլաբար, սնեալ և ուսեալ ի Ներսիսեան ուսումնարանի հայոց քաղաքիս, և զամս վեց աշակերտեալ ինձի հայկական դպրութեան ի 1832 թուին գնաց ի Ղօրբատ…» (էջ 9)։

Սա, ասում է «Դիմագրաւը», «է զի՝ յեկեղեցին Աստծոյ ձեռն արկանէ կարճել զսրբազան եօթն խորհուրդս նորա և րստ կամաց խորց սահմանել և խօսիլ, և է՝ զի զլեզուին մերոյ օձեաց ունի ջնջել զհնութիոն նորա յաշխարհէ և նոր լեզու կարկատե և տայ անուն նորոյ հայախօսութեան:Եթէ ամենայն ռուսահայք քաջ ուշադիր, նուրբ խորիմաց և յամենայնի վերահասու լինէին մտաց, խորհրրդոց, բանից և գործոց վարդ <ապետաց> Նազարեան ուղղեալք հասարակօրէն՝ ի վնաս եկեղեցւոյ, կրօնի, ազգի և լեզուի մերոյ, ոչ