Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

II բանակի հայ շտաբը նոր տիրած շրջանի մասին տվել է Օգանովսկուն մանրամասն և օբյեկտիվ մի տեղեկագիր թալանի մասին, որի վերջին կետը, թե էս կողմի բնակիչները փողով գնացել են թալանից առել, Շիրվանի և Սմբատի պահանջով հանվեց, զորքի արածն էլ հային են վերագրում, որովհետև քուրդ գյուղերը գնալիս զորքը հայ առաջնորդներ է վերցնում, որոնց քրդերը ճանաչում են (ճամփեն սահմանի կտրել են մեր շտաբի խնդիրքով)։

II զենք, 70 հազար քրդական միայն Բայազետի և Դիադինի շրջանում կա։

(Թիֆլիսի ընդհանուր հրամանատարից հրաման կա՝ չհավատալ ոչ մի քրդի, գլխավորներին բռնել, պահանջել բոլորի զենքն ու ձին)։ 500 հրացան է տրված՝ բերդան՝ Ալաշկերտի ֆրոնտի հայերին ինքնապաշտպանության համար։ Հրացաններից ետ են առել՝ տեղ-տեղ նրա համար, որովհետև ինքնապաշտպանության… ոմանք էդ հրացաններով գնացել են թալանի։

Օգանովսկու հետ խոսելիս—Թալանը—նախքան ռուս զորքի գալը համիդիեից կեղեքված հայ ազգաբնակչությունը գնացել է իր թալանը ետ բերելու, նրանից հետո երբ զորքն եկել է թալանել է և ծախել հայ ժողովրդի հետ և կամ ծախել է նրան:

II հայ մեծ գյուղերը գտնվում են ճամփի վրա. խոտ ու աթար և ուտելիք սպառել են։ Թույլ չեն տալիս ճամփից հեռու գյուղերը օգտվելու։

Զենք, զինաթափ են արել հայերին, մինչև անգամ թուրքաց ժամանակի զենքերն են տարել շատ տեղեր։ Խնդրել՝ հայերին զենք տալ, համարելով եղածը անբավարար նրանց տասնյակ հազարների հետ և մերոնց աջակցությամբ զինաթափ անել քրդերին։