<ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ԿԱՏԱՐԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԱՅՑԵԼՈԻԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ (1915)>
1915, հունիսի 8, Իգդիր
Սահակը. վերաբերմունքը դեպի մեզ շատ է վատ։ Կարգադրություն է եղած կանգնեցնել հայ կամավորականների գործը (մեզ հաչտնի հեռագիրը)¹։
Ասում են հայերը և կամավորները թալանով են զբաղված, ռուս զինվորների վրա հրացան են արձակել։ Էդ էլ էսպես է եղել։ Մի խումբ քրդեր, մոտ 200 հոգի, անձնատուր են եղել, 4 կոզակի հետ գալու ժամանակ Արամի² (Վանի) չետնիկները կոզակներին չեն նկատել, դիրք են մտել ու կրակ են բաց արել։ Երբ կոզակներին նկատել են, դուրս են եկել ու դադարեցրել կրակը։ Դրանց բռնել են, ուզում են զինվորական դաշտային դատարանով պատժեն։ Ոմանք էլ ասում են՝ մեջտեղը նախանձի խնդիր կա, որ մերոնք շատ են աչքի ընկնում ու մենք էլ շատ ենք խոսում։ Ոմանք էլ ասում են՝ վերևից է կարգադրություն եղած, և հատկապես ծերունուց։ Շահխաթունին պատմում էր, թե Օգանովսկին երբ իր ներկայությամբ մի ուրիշ գեներալի հետ խոսում էր՝ զարմանք հայտնեց, թե ինչու էսպես հանկարծ վերևից վերաբերմունքը դեպի հայերը փոխվեց։
Մուրթուզա Ղուլիխան պատմեց Մակուի թշնամի և գերանասեր խանի վերադարձի լուրը։
Աքսորել էին, որովհետև նա 20.000 գերմանական հրացանով զինել էր ռուսների դեմ քրդերին, որոնք դեռ կռվում