5Դ. Խ. Զավրիև. հաստատում է կոզակների վրա կրակ բանալու դեպքը նույնպես անգիտությամբ. 5 հոգի են եղել։ Բանտարկված են։ Կոմիսիա է կազմված զինվորական դաշտային դատարանի մի Դոլուխանովի նախագահությամբ, կարծում են, որ կխփեն, որովհետև կոզակների ավագը խիստ է պնդում։ Զորքը գնալու ժամանակ (Վան) նկատել են, որ շատ անասուն կա անտեր ցրված դաշտերում—փախած քրդերի ու թուրքերի թողած։
Այժմ կարգադրել են էդ բոլորը հավաքեն ինտենդանտստվոյի համար, բայց որ չեն գտնում — մեղադրում են, թե հայերն են բոլորր տարել, և այժմ հավաքում են հայերից, հայերինն էլ հետը։
Եկավ Շահխաթունին (առավոտյան ժամը 9-ին) ասում է Խլաթից նահանջ չի եղած, սուտ Է։
Այժմ էլ մեր ձեռքին է։
Ասում է՝ նոր եկավ Մանազկերտից զինվորական բժիշկը. պատմեց Օդանովսկին, թե Մանազկերտ շատ գաղթական հայ կա։ Հիվանդություն, սև ծաղիկ։ Հոգացինք, հագցրինք, զինվորների շորերը տվինք, նրանց պաշարից տվինք։ Օգանովսկին բարկացած նկատողություն արավ, թե ահա թե ինչ. ինձ հավատացրին, Խորեն եպիսկոպոսն էլ եկավ նույնը պնդեց, ես էլ առանց ստուգելու էնպես խիստ հեռադիր տվի Աբացևին։
Հեռագիր եկավ Դևոյանից, թե քրդերը վեր են կենում թուրքերի դեմ։ Եվ որովհետև նրան օֆիցեր են շինել, այժմ հավատում են և ասում են — ահա քրդերը մեզ հետ են:
Գեներալ Նիկոլաևի հեռագիրը, թե հայ դրուժիննիկները կրակ են բացել կոզակների վրա — պետք է լիներ Օգանովսկու միջոցով, բայց էդպես չի եղել, այլ անմիջապես և ունի գրգռիչ (պրովոկացիոն) բնավորություն։