Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էդ հեռագրից առաջ, ասում է, և էդ կարգադրությունից առաջ՝ թե կանգնեցնել հայ կամավորական կազմակերպությունը—էստեղ հեռագիր եկավ, թե նորից 7 հայ կամավորական գունդ կազմեն (Նիկոլայ Նիկոլաևիչից)։ Վերև չգիտեն ներքև չգիտեն։ Վարանցովիցն է։ Եվ Թիֆլիսի ազգային բյուրոն Քաջազնունուց հեռագիր էր ստացել, թե գեներալ Բելյաևի ասելով հանձն են առել մեզ զենք տալու և կազմակերպելու, և հեռագիրն էլ առանց շիֆրի:

Աբդուլ Ռզակին Վարանցովը նորից ղրկում է ետ, էն էլ Վան-և երեկ հեռագիր ստացվեց գեներալ Նիկոլաևից, թե—ոչ մի կերպ ընդունել չեմ կարող։

6Փանչի (գյուղ) պրապորշչիկը պարզ հայտարարել է, որ հայ կամավորներին չի ճանաչում։

Ժամր 9-ին եղանք 0գանովսկու մոտ։

Գունիբի գնդի հրամանատարը (командир) տեղեկություն է տվել Նիկոլաևին, թե հայերը կողոպտում են և կոտորում հանգիստ քրդերին։ Թալանով վերադառնալիս Բանդումսկի գնդի վրա 150 քայլի վրա կրակ են բաց արել կամուրջի ռուս պահակի վրա և մի քանի անգամ էլ ուրիշ տեղեր նույնպիսի դեպքեր են պատահել։ Պահանջում է շուտով դատել ու պատժել հայերին, որ անկարելի կլինի նրանց ղսպել։ Հեռագրի մեջ չկա կամավոր խոսքը։

Նիկոլաևն էլ նույնը Օգանովսկուն։

Հեռվից բրդերին (200) տանող կողտկների վրա կրակողների գործը համարում է միանգամայն թյուրիմացություն, մնացածը դեռ մութը և չպարզված, թե ովքեր են եղել։ Իսկ կանգնեցնելու կարգադբությունը (կողքից ասավ) միայն մահանա է ծառայել:

Պատմեց, թե Աբացևը, որ Մանազկերտը չի թողել հայերին, պատճառը եղել է սև ծաղիկը, բայց նրանց ամեն օգնություն տվել են, ինչպես բժիշկն է հայտնում նոր եկած։