Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Պատահած դեպքերը ինքը համարում է պատերազմի ժամանակ անխուսափելի առանձնակի դեպքեր։

Կողբա մոտ դեպք է եղել, որ կոզակ օֆիցերը թուրքերի մոտ գտել է մեծ քանակությամբ հրացան ու փամփուշտ ու բռնել։

Օգանովսկին նրան շքանշանի է առաջարկել, իսկ Տիդենհաուզենը (Երևանի նահանգապետը) առաջարկել է պատժեն։

7Զավրիևը և մյուսները.

Գունիբի գնդի կոմանդիրը անտեր և իբր անտեր անասունները հավաքում է ու մեծ քանակությամբ ծախում իր օգտին։ Երբ մի անգամ բռնվում է, բացատրում է, թե հավաքում է հանձնում ինտենդանտստվոյին: Եվ հայերին համարում է իրեն կոնկուրենտը։

Օսեփը շեշտեց, որ <1 անրնթ.> մեջ անհանգստացնում են կամավորների մասին եղած աննպաստ տեղեկությունները և դրան հետևող կարգադրությունները: Մենք ուզում ենք էդ ստուգել և հույս ունենք, որ նրանք չեն լինելու։

Գներալը ասում է՝ թե նրանց մեջ էլ մարդիկ կան, որ փախչում են, հեռանում են ետ են մնում և զբաղվում էդ բաներով, բայց կարող է լինել, որ էս միայն սովորական մորադիորներ լինեն։

Բայց որ հայերը, որ շատ են թալանում, դա խոսեցինք վերև։

Երբ ես ակնարկեցի, որ երևի էդքան չէին թալանիլ, եթե մեր զորքերը չթալանեին—ասում է, ոչ էդ թալանողները, շակալները—զորքի ետևից են գնում։

Բերկրի հասնելուց հետո Դրոյի և Համազասպի ընդհարումը, թե որն է առաջ հասել: Անախորժություն, թե ինձ