Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրիշ կողմ դիտմամբ եք ուղարկում, որ ես Վան չմտնեմ: Փամփուշտների համար—թե ինձ չեք տալիս—նրան տալիս եք, (մինչդեռ ինքը կարիք չի ունեցել):

Զ. Կորբ. (սուրբից հետո) նահանջը—գրում են, թե 500 կանոնավոր զորք և քրդեր, 2 թնդանոթով, վեց հոգի են սպանել։ 30 վերստ առաջին օրն են նահանջել—60՝ մյուս օրը։ Փախածներից ոմանք 500 հասցրել են 5֊ից մինչև 8 հազարի։ Նահանջը բացատրել են նրանով, թե նրանք օգնություն են ստանալու։

Չեն կարողացել զորամասն ու զենքի, թնդանոթի տեսակը որոշել կամ դեպքին ու տեղին հարմար կարգադրություններ անել։

Անդրանիկն էլ առաջին անգամ, երբ հասել էր Հասան ղալա (Վանի մոտ), մի քուրդ եկել էր հայտնել, թե մի ամբողջ կորպուս է գալիս: Նրան պահել էին—մյուս քրդին բըռնել, նա էլ նույնն էր ասել, և տեղեկացրել ու հավատացրել էին զորամասի (отряд*֊ի) գլխավոր Ավլեցյանին ու ետ էին նահանջել ամբողջը—մինչդեռ էդ տեսակ բան չէր եղել:

Վանում ոչ մի բաղանիք չկա:

(Իգդիրում) Արարատյան դաշտում ես հասկացա, թե ինչու համար են արևելքի և հարավի թագավորների ու թագուհիների գլխին բռնած հովհարները, որ հաճախ ձիու պոչի ձև ունեն, ոչ միայն հով անելու, այլ ավելի շատ ճանճ քշելու:

8Թուրքերն իրար անիծելիս ասում են էոլումյա գաղթական գիդասըն**:

  • Ջոկատի:
  • Թուրքերեն բառերը վերծանվել են մոտավորապես՝ Չմեռնես, գաղթական գնաս։