Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վանի նահանջի ժամանակ, երբ բոլոր ժողովուրդը գնաց, պառավները մնացին իրենց դռներին նստած։

Վանեցիներից շատերը իրենց տները կրակում են — էնպես հեռանում. ոմանք էլ բանալիները տալիս են կամավորներին — թե դուք կրակեցեք մեր գնալուց հետո։

Մուշի դաշտից նահանջելիս (Անդրանիկի) կամավոր տաճկահայերը անցնում են Արճեշ և գյուղերն՝ իրենց տները տեսնելու—գնում են տեսնում բոլոր իրենց ընտանիքները, բոլորը մորթոտած թափած։ Իրենք էլ հրացանները դնում են գոգներին ու իրենց կտուրներին նստում։ Թե դուք գնացեք, մենք պետք է մնանք, էլ չենք գալու։ Պետք է սպասենք, մինչև քուրդը ու թուրքը գան—մենք նրանց սպանենք — նրանք մեզ — վերջանա։ Ու մնում են կտերները նստած։

Նահանջի ժամանակ Կարեի (Ղարա) կոմենդանտը չի թողնում ջուր խմեն գաղթականները աղբյուրից, թե կվարակեն — իսկ իրենք զինվորները բերում են բաժակը 5 — 20 կոպեկով ծախում։ Քրդերն էլ ձյուն են բերում ամեն մի գունդը, բուռը — 5 կոպեկով։ Կոմենդանտը խլում էր փախչողների ղենքերը։ <---->

14Վանից փախչելիս առանց красный крест*-ը վանեցիների դաշնամուրը և թալանը բարձում են կառքերին ու փախցնում—125 հիվանդ ռուս տեղում են թողնում։ Խալիները բարձած ուղտերին ու կառքերին։ Մնացին և մեծ քանակությամբ ռումբեր ու պահրա:

Բիթլիս 7 տարեկանից վեր բոլոր արուներին հավաքել են կազարմաները ու ամեն օր 200-ական հանել քաղաքից դուրս, իրենց մեծ փոսերը փորել տալիս ու կոտորում ածում մեջը։ Իսկ կանանց քշում ներսերը։ Դատվան և շրջակայքում

  • Կարմիր խաչը։