Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասմին

Կաքավ

Եզնիկ

Գաղթականներից ոմանք չէին կամենում բաժանվել իրենց երեխաներից (ինձ հարց էին տալիս — Դու կբաժանվե՞ս քո երեխաներից), ոմանք խրտնում էին որբանոց անունից (փրոթարան), ոմանք վախենում էին հեռու տանելուց — Իլլիջա ―քաղաքն են տարել — հարցրել էին ռուսահայերին էլ — նրանք էլ չէին իմացել, թե որտեղ է գտնվում Իլլիջա քաղաքը—և սարսափել էին։ Դուրս եկավ, որ Դիլիջանն է Իլլիջան։

Այլև վրա հասավ խոլերան ու սկսեցին ցրվել Գանձակի տոմսակներ տվին։

Կամավորները (Երևանում գանգատվում են) անվերջ գողանում են ու ծախում իրենց հասած իրերը։

Խղմ<ալյան> (Երևանի թեմական տեսուչ) ամեն տեղ քահանաներն են փակել տալիս մեր դպրոցները, որ պետական բացի և իրենք իրենց դասերի համար 80-ական ռուբլի ստանան։

Նահանջի ժամանակ (Վանից) ռուս զինվորները մինչև անգամ վրացիք հայ երեխաներին վերցնում են հետները ձրի (ֆուրգոններին կամ ձիերին) <․․․>։

Սարսափելի մեծ քանակությամբ ճանճ կա—մանավանդ հիվանդների ու կերակուրների և մսերի շուրջը։ [1 անընթ.] ամպեր։

Հուլիսի 28–ից մինչև սեպտեմբեր մեռել են 7 հազար, որից 3 հազարը՝ երեխաներ։