Հասան Զալալյանի «ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան»48, սեր դեպի արձանագրությունները և արձնագրելը պատերի վրա։
Ձաղի ձորում լողանալը (կրիան և երկյուղը)։
Իմ մերը ղաչաղանցի տիրացու Արութնին բերել տվեց, գիր անել տվեց ինձ համար, որ գիշերները մթնում վախենուամ էի։
Հեռավորություն չափող գործիք էի շինել կլոր լուցկու ամանից։
Մի անգամ շատ փոքր էջմիածին եմ եղել — միտս է միայն հորաքույրս ու փեսա Վարդանը, նրանց տունը, նրանց դեղին կավի պարիսպն ու պարտեզը, սև բադրիջանի ու պոմիդորի թփերը և նրանց հոտը։ Կուրկուռները, էջմիածնի տաճարի ներսը, փշոտ ու արևոտ ճամփեն, փշատի և նռան ծառեր—վրեն ճաքած նուռներ ու դեղին փշատ, Աշտարակը, Շահազենց տան մառանը—բայց իսկի չեմ հիշում Մասիսը, միայն կարծես թե մի սիպտակ մեծ բան եմ հիշում, էն էլ հիշում եմ, թե միայն թվում է՝ չգիտեմ։
Իբրև հին կարոտ մտերիմներ հիշում եմ մեր Պոզատ գոմեշը, Աաղարը, Նազլուն, Ծաղիկը, Չերքեզը, Աբաշը, Թոբլան շունը, Ղայթարը, իմ պապոնց, մեր Մարինոս էշը, ղռաթ ձին—և մեր սև Մաշկոն, որ պապս էր հետը բերել Ռուսաստանից՝ ծառերն ու անտառները, քարերը։
Առաջին տետրերը (Այբբենարան), որ բերին Թիֆլիսից՝ կանաչ, դեղին, կարմիր, ճակատին՝ «Խաչ, օգնեա ինձ․․․»։
Իմ պապի փշտովը, որ նորոգել տվին, գնացի հոն քաղող կանանց հետ Ձաղի ձորը և ետ գալու պատմությունը։