Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ըզհետ գարնան՝ գեղոյ բնութեան
Ահա ամառն գայ ջերմութեան.
Եւ մէգ է օդ անձրևածին
Բերէ աշուն անագանին։

Վիշտ է մարդկան՝ ցաւ և ձանձրոյթ,
Թռչնակն ի բաց յերկիր անքոյթ,
Ի ծագ ջերմին անդր քան րզծով
Ցրզալ գարնան թրռչի փութով:


(«Արարատ», օրագիր, 1850, №4)։

Խ. Աբովյանը յուր Զանգին Երևանու բարբառով նկարագրելիս կեսումը շինում է գրաբար.

«Զանգի՛, Զանգի՛, անողոքելի իմ Զանգի; Սիրտ իմ մորմոքի, աղիք իմ գալարին, ոսկերք իմ քստմնին, ուշ իմ աղմրկի, հոգի իմ բորբոքի, տուայտիմ ի ցաւս, վարանիմ ՛ի ծուփս, հառաչեմ լալով, հայցեմ ողբալով։ Ա՛ռ զիմ արտասուս, տուր ՝ինձ սփոփ, յոյս։ Քանի՞ցս, քանի՞ցս կանգնեալ ի վերա ահեղատեսիլ քարաժայռից քոց, խայտալով ի ծաղկանկար, երփներանգ ծոց քո հրաշագեղ, մինչ տղայն էի, խնդայի, խաղայի, ցնծայի, զմայլեալ, ապշալ, մերթ ևս զարհուրեալ, սասանեալ՝ յահեղ, գեղեցիկ դէմս քո զայրագին՝ ահիլ, սարսափմամբ, կամ ի գիրկս ծնողաց վազէի, կամ խնդութեամբ, ցծութեամբ, յալիս քո կայտուռէի այժմ թանձր հառաչք և թախիծք կուտակելք ի մրրկայոյզ, վարանեալ սրտէս, առ քեզ համբառնան, առ քեզ գոչեն, ՛ի քեզ մեռանին, ՛ի քե զ կարկամին» («Կռունկ», 1860, նոյեմբեր, էջ 887):

Նա յուր գրաբար գրելու, համար ասում է. «Չունքի ես էլ Լի ուզում, որ ինձ վրա չրծիծաղին, չասեն կոպիտ ա, հիմար ա որ քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն չգիտի, ես Էլ Էի ուզում, որ ասեն՝ «Օ՚հ, էնպես խորը, իւրթին շարադրիլ գիտի, որ սատանեն Էլ միջիցր մեկ բառ չի կարող իմանալ, հասկանալ, ես Էլ Էի ուղում, որ իմ գլուխս ցույց տամ, որ ինձ վրա զարմանան ու ինձ գովեն՝ «թե հայերեն շատ խորր տեղյակ եմ» (Խ. Արովյսւն, Վերք Հայաստաանի, Էջ 4 )13