Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժամանակն է, որ ծերունի հայ ժողովուրդը գա Վանից ու Երևանից, Լոռուց ու Ղարաբաղից, Շիրակից ու Ալաշկերտի հովիտից, Մուշից ու Սասունից, բռնի սրանց ձեռքից ու տոնածառի ճյուղի առջևից տանի, կենդանի մեծ անտառը մտցնի, թղթե ծաղիկների կողովի կողքից՝ հարուստ բուրաստանը տանի.․.

Մեր լեզվի գործով զբաղվողներից շատերը՝ Նազարյան, Արծրունի և այլն հայոց լեզվի տգիտության հետ միաժամանակ ունեին եվրոպական, հատկապես գերմանականի հմտությունը. իսկ հայոց լեզվից միայն խալիֆաների տված գրաբարից, միանգամայն հեռու, խորթ ու օտար ժողովրդական կենդանի բարբառի շարադրության ու ձևերին։

Լեզու չէր կարող ստեղծվել, մանավանդ կար և էն էական ձախորդ հանգամանքը, որ ինչպես ազգը դրսից կռվելով էր մտնում Հայաստան, էնպես էլ նրա լուսավորությունը դրսից էր սկսած ու հեռու, կտրված իր լեզվի հարստության աղբյուրից, ակնից՝ Մոսկվա, Թիֆլիս, Պոլիս և այլն։

Մի որևէ լեզվի բարբառներ կազմվում են երկու ուղղությամբ՝ հորիզոնական ուղղությամբ, որ է՝ աշխարհագրական, տարածական իմաստով, ինչպես առանձին-առանձին տեղերի բարբառներ, և 2, ուղղահայաց, իբրև շերտավորումն կամ ծալքատումն, որ է՝ զանազան կերպարանափոխոթյունները, ձևակերպումները միևնույն տեղական բարբառի, իբրև հետևանք դասակարգերի, արհեստների, պարապմուոքների, կյանքի ձևի և յլն։

Բառերն ու ոճերը, մեծ մասամբ, եթե նշանակված են էս կամ էն գավառի անունով՝ էդ չի նշանակիլ թե միայն էն գավառինն են,