Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ այժմ էն զանազանությունը, որ մեզ համար գոյություն ունի բանաստեղծության ու պրոզայի մեջ՝ նրա համար չկար։ Նա երգերով ու շեշտով, ռիթմով Էր խոսում միշտ և ժեստերով։ (Երգելով կարդալը հատուկ Է և հիվանդներից ոմանց, հոգեկան, և անգրագետներին)։ Ամեն ժողովրդի բարբառն ավելի Է մելոդիկ, քան գրական լեզուն։ Հին և նախնական լեզուներն ավելի են մելոդիկ։ Էդ մելոդիան չքացել Է արդեն անգլիական և գերմանական տարածված լեզուներից [Էլ]:

Ինչպես մի ժամանակ իտալական օպերաներից եղանակներ էին առնում ու դնում փոխադրած կամ առանձին թարգմանած ոտանավորների վրա ու հռչակում հայոց ազզային երգեր, և մենք կարծում էինք, թե «Մեզնից առաջը»4 կամ «Մեր հայրենիքը»5, «Կապույտ երկնքումը»6 և այլն հայկական երգեր են, ու շատ հիասթափվեցինք, երբ իմացանք օտար են։

Եվ ինչպես նրանից հետո այժմ փորձ են անում հավաքելու ազգային ժողովրդական երգերն ու եղանակները և նրանցից կազմել ազգային երգ ու երաժշտություն, էնպես էլ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ու հիմք տալու համար, պետք է հիմնվել ժողովրդի կենդանի լեզվի, նրա ոգու ու օրենքների վրա։

Այո, ավանդությունը, <1 անընթ.> շատ մեծ տեղ է բռնում լեզվի գործի մեջ, եթե մարդիկ, որ սկսել են իրենց գրական լեզուն սաղմոսի վրա կամ խառը, եթե մինն ու մինը սովորեցին, փոխանակ ասելու՝ ես այլ եկա, դու այլ, նա էլ, ասեն ես էլ, դու էլ. նույն մարդկանց խորթ է գալիս, երբ այս-ի փոխ<արեն> էս են ասում։ Եվ էսպես շատ բաներ։

Ազդեցության — հորիզոնական (աշխարհգրական-տարածական) և ուղղահայաց կամ շերտավոր (նույն տեղի դասերի արվեստի, արհեստի կամ ժամանակների հետքերը)։