Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ո՜ Քընար և սիրտ իմ խոնջ է ընդ բեռամբք յիշատակաց․․․
Հեծեա՛ց զերդ սօսափիւն գիշերական պաղեալ հողմոց,
Տո՛ւր ձայնիս ծաւալանալ հանգոյն ջայլից գուժաւորաց.
Ի գիրկս իմ ե՛կ և մրմնջեա՛ հուսկ մրմունջ՝
չև՛ փշրեալ ըզքեզ
Եվ ըզբեկորըս քո արկեալ կոխան ոտից անցաւորաց… և այլն։


(Տաղք,Պեշիկթաշլյան, Մերձ ի մահուն եղերերգեալ,5410) Ալիշան և այլք17.

Այսպես էր նրանց ժամանակը.[հասարակությունը տգետ և ցած,առաջնորդող դասակարգերն ավելի ևս. մտավոր կյանք չկար, իսկ լեզվի հիմքը նրանք պետք է դնեին]։

Ահա վերցնենք նրանցից երկուսին,որոնց երգերում ավելի հասարակական տարր կա,որոնց ազդեցությունը մեծ է եղել, և որոնք նորագույն բանաստեղծների մեջ ունեն իրանց հետևողները. վերցնենք Գամառ֊Քաթիպային և Սմբատ Շահազիզյանին։

Գամառ-Քաթիպայի «Շինականի երեկոյան երգ»-ի մեջ շինականի կինն ասում է.

Մարդս եկավ դաշտիցը...
Շալկին խուրձ էր,խուրձ ցորենի արտիցը (9)18:

Ո՞ր հնձվորր վերադառնալիս մի խուրձ կշալակեր տուն բերելու. ընչի՞ համար է դա կամ որտեղ է դնելու այդ մի խուրձը։ Ուրիշ բան է, եթե հեղի լիներ։

Բայց նա կրկնում է մի այլ տեղ այրի հայ կնոջ բերանով,որ որդուն ասում է.

Երբ մեծանաս,երթաս դաշտը,ուզես վարել քո արտը,
Քու մոր համար ուսով բերել ցորնի խուրձը ու
բարդը (24)19