Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առան կենդանի, պատկերավոր, հյութեղ շատ ոճեր, բառեր ու ձևեր։

Ист<ория> русской лит<ературы>, III, էջ 28212:

Պուշկինը նկատում է, որ ռուսերեն լեզուն չկա և գրական<ություն> չկա, ռուսաց գիտություն չկա: Ասում է ֆրանսերեն լեզուն ավելի մոտ է ինձ։

Ասում է, 38313:

Հասարակ ժողովրդի խոսակցական լեզուն (որ, փառք աստուծո, չի փչացնում իր լեզուն օտար և հատկ<ապես> ֆրանսերեն կարդալով) արժանի է խորագույն ուսումնասիրության։ Չէ՞ որ Ալֆիերին իտալական լեզուն ուսումնասիրեց ֆլորենտինական բազարում։ Վատ չէր լինիլ, որ մենք էլ մե-մեն ականջ դնենք Մոսկվայի նշխարաթուխներին (проссвирня), նրանք խոսում են զարմանալի պարզ ու մաքուր լեզվով։

Պուշկինը չէր քաշվում ոչ հին ձևերից, ոչ նորախոսություններից և ոչ փոխառություններից։ 387 ....14

ՊԱՐԶ ՊԵՏՔ է ԱՍԵԼ

Վրաստանի և Հայաստանի հանրապետական կառավարությունները մինչև օրս չկարողացան էս երկու երկրի մեջ մի համերաշխություն ստեղծել կամ գոնե պահպանել հին բաբի հարևանությունը։ Մի կապ, որ էնքան հեշտ ու հնարավոր էր երկու ժողովրդի թե՛ պատմական ու կուլտուրական կյանքի, և թե՛ ներկա վիճակի առնչությունով։ Երկու կողմի մամուլն էլ միշտ հրահրեց հակառակության կրակը, իբրև թե պաշտպանելով ժողովուրդների շահերը։

Ինչ ասել կուզի, որ էս տեսակ մթնոլորտում չարություններն էլ հեշտ են գտնվում և նույնիսկ ստեղծվում։

Օրինակը առաջներս է։

Մի քանի ժամանակ առաջ մամուլի մեջ տպվեց, թե Բաթումի շրջանը կցվում է Հայաստանին։