Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ըստ երևույթին, սա մի դատարկ և անհիմն լուր պիտի լիներ։

Բայց գոյություն ունեցող հարաբերության ու հոգեբանության պատճառով հետզհետե լուրջ կերպարանք ստացավ, երկյուղ ներշնչեց վրաց որոշ շրջաններին, մամուլն սկսեց խիստ կերպով բողոքել, և այժմ արդեն հայտարարում է որպես հայության պահանջ1։

[Ժողովրդական առածը սրա համար ասում է՝ քացախը հո քացախ չէր, ջուրն էլ ավելացրին]։

Եվ մենք մինչև էսօր չենք հասկանում, թե որտեղից դուրս եկավ էս լուրը կամ ո՞ր հայությունն է, որ պահանջում է Բաթումի շրջանը։

Պաշտոնական հերքում էք չկա տակավին, և մութն է։ Շուրջներս տիրում է նույն հին բյուրոկրատական աղջամուղջը։ Կարծես թե ոչինչ չի փոխվել, նույն հին գանձն է, միայն խուրդա արած, մանրացրած։

Հայ ժողովրդի անունից ասում են՝ հայ ժողովուրդը պահանջում է, դատում ու դատապարտում են հայ ժողովրդին, իսկ ինքը հայ ժողովուրդը ոչ մի տեղեկություն չունի էս ամենից։

Բայց էսպես անկարելի է շարունակել: Միշտ ամենն սուտ կամ թյուրիմացություն պետք է հերքել ու պարզել ժամանակին, քանի դեռ չի տվել իր չար պտուղները։

Ի՞նչ Բաթում, ի՞նչ Բաթումի շրջան... ինչպե՞ս թե կցել Հայաստանին...

Անկարելի բան է, որ էս տեսակ հայկական պահանջ լինի։ Բաթումի շրջանը երբեք հայկական չի եղած և չի կարող լինել:

[Իսկ եթե դա նվեր է, էդ տեսակ նվեր չի կարոդ ընդունել հայ ժողովուրդը. էդ միևնույն է, թե մեր եղբոր կամ մեր հարևանի գլուխը կտրեն ու նվիրեն մեզ։

էդպես բան չի կարող լինել և չպետք է լինի]։

Եվ առհասարակ, սահմանների խնդրին դառնալով՝ պետք է ասենք, որ վրացի ժողովուրդը мы имеем ввиду