Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<ԵՐԱՆԻ՜ ՁԵԶ, ԻՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՐԵԿԱՄ>

Երանի՜ Ձեզ, իմ երիտասարդ բարեկամ: Զեզ համար մարդիկ կա՛ն, որոնց ստորագրությունը ունենալու համար կարող եք էդքան մտահոգություն ունենար Նախանձում եմ՝ ձեզ, Երանի թե էդ թրթռուն և կենդանի թելը, որ Ձեզ կապում է կյանքի հետ, երբեք չկրտվի, և հավատաք միշտ, թե մարդիկ կան Ձեր կարծածի նման։ էդ տեսակ լավ մարդիկ կան, թե չէ, ես չգիտեմ: Բայց Դուք էդպես արդեն լավ մարդ եք։ Աշխատեցեք մնալ էդպես։ Լավը մտածել, լավը տեսնել և լավը անել։

Հովհ. ԹՈԻՄԱՆՅԱՆ

29. 11. 1921. Պոլիս

Բերա

<ՏԻԵԶԵՐՔԻ, ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՐԴՈՒ ՄԱԱԻՆ>

Նայեցի տիեզերքի մեծությանը, սուզվեցի նրա անեզրության մեջ․․․

Հասու եղա աստղերի կյանքին ու մարդու ոչնչությանը։

Նայեցի բնությանը և նրա բոլոր արարածներին։

Եվ ինչո՞վ Է պարծենում մարդը. նա մինն Է նրանցից և ուրիշ ոչինչ, նրանց անգիտակ։

Նայեցի բոլոր մարդկանց և իշխաններին, և՛ հասարակին, և աղքատին, և՛ փարթամին։

Երջանիկն Է ամենից ուժեղը՝ նրան ոչինչ չի պակասում, նրան ոչնչով չի վախեցնում, նա հանգիստ Է ու առողջ։

Նայեցի մարդուն իր ծննդյան օրից մինչև մահը—ամեն դիրքի վրա, նա Է միայն բարձրը, որ կանգնած Է իր ոտքերի վրա, նա Է միայն գեղեցիկ, որ լուսավորված Է իր սեփական լույսով, իր ներքին լույսով լուսավորվում Է իրենից,