Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇՓՈԹՎԱԾ ՍԵՐՈԻՆԴԸ

Նախորդ սերունդները

Մինը երազում էր ռուսին տեսնել իր երկրում, կռվում էր նրա համար, հերոսություններ էր անում, իր [ազգի բախտը] երջանկությունը նրա մեջ էր տեսնում, նրա հաղթանակովն էր ոգևորվում և որոշ էր իր միտքն ու պարզ, թե ինչ է անում [ուր գնում]։

Մյուսը [ազատ] մայր Հայաստանի երազն էր տեսնում, հայոց հին թագավորների փառքովն էր ոգևորվում, Անի, Արմավիր, Արտաշատ, Երվանդակերտ, Տիգրանակերտ ուներ իր երազների մեջ։

[«Ազգասեր» էր բառի նեղ մտքով] դարձյալ պարզ էր [իր ճամփեն, մինչև անգամ «տեսնեք Մասիսի գլխին մի դրոշակ»]։

Մի [երրորդը] այլ սերունդ, Տաճկահայաստանի տառապանքը շինեց իր սրտի ցավը, տաճկահայ եղբոր ապագան իր զեյթունցու երգը հնչեց։

Սասունցու <…>

[Գնում ենք] Դեպի Հայաստան,

Գնում ենք Սասուն <…>

Մենք ականատես եղանք նրա ջանքերին, նրա զոհերին, նրա կամքին ու խորտակումին <…>

[Բայց ահա նոր սերունդը]

Ռուսական մեծ հեղափ<ոխության> ռումբերի պայթյունը, լայնածավալ դղորդը, մեծ փոթորիկի թափն ու բարձրացրած փոշին եկան խլացնելու, ծածկելու դրա վերջին օրերը> [շշկլացնելու] <…>

[Վրա հասան <…>] Իսկ Տաճկաստանի ու Պարսկաստանի անակնկալ սահմանադրությունները — նրա խմբապետներին ղրկեցին օսմանյան պարլամենտ [ու դրությունը <…>]

Եվ ահա էս մեծ անակնկալներից շփոթված, մեծ փոթորիկներից շշկլված պտտվում է մեր նոր սերունդը — ու պարզ չի իրեն համար, թե ինչ է ուզում ինքը։ —