Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Արտը անշուշտ եզներով է վարելու, և ինչու՞ այդ այրին արդուն թույլ չի տալիս նույն եզներով էլ յուր խուրձն ու բարդը կրելու, փոխանակ ուսով կամ շալակով բերելու։ Բայց մենակ խուրձր չի շալակին.

Խուրձդ վեր դիր, Թո՛ղ բաց անեմ թոկերր, Մեջքեդ առնում սուր, այդ սուր գերանդին...20

Հնձվորը հնձատեղից տուն վերադառնալիս ուսին է դնում գերանդին, և ի՞նչպես կարելի է մեջքին կապել, ի՞նչ հարմարություն կա… Այն էլ ասենք, որ գերանդիով հնձածը չի կարելի (գոնե .մեղանում) խուրձ կապել, մանգաղ պետք է լիներ։ Բայց .նա դարձյալ ասում է.

Ցորեն, գարին գերանդիով հընձեցին, Խուրձ կապեցին, բարդ բարդեցին դաշտումը

(7)21։

Այստեղ նկատելու արժանի է և այն, որ ցորնի ու գարու հունձը զանազան ժամանակներում է լինում (և զարու խուրձ չեն կապում, նա կարճ է լինում առհասարակ)։ Շարունակում է,

«Ես քեզ համար հաց թըխեցի, սիպտակ, փափուկ գարեհաց»։

Գարեհացն ընդհակառակը կոշտ է լինում և ուտում են միայն ճարահատած, հացի թանկության ժամանակ, և շատ է անհասկանալի, թե ինչու այս կինը գարեհաց է թխել յուր մարդու համար և դրել այն սեղանի վրա, ուր, ասում է.

…Պատրաստել եմ կաթն ու կարագ ու պանիր,
Գաոան մսեն շամփրի վրա խորոված,
Կասկարայով զառան միսը տապակած,
Կուժը լիքը կարմիր գինին դրած է,
Իմ ձեռագործ կտավ սուփրան փռած է… (10)։22