Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի՛ տրտմիլ, տղա, թո՛ղ անցնի մարտը
Նորից սոխակը պիաի գա հանգես։

(«Աշունը», էջ 18):

Ո՞ր ասածին են հավատում այն երեխաները, որ այս երգերը երգում են և անգիր սովորում։

«Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» պոեմի մեջ լուսինր պատմում է.

Ծագեց արևը կատարք շողշողուն
Երևան եկան հայոց սարերուն.
Անոսր ամպերը կարմիր, ծիրանի
Գույներով ներկած՝ զարդ էին երկնի. (էջ 86)29:


Եվ շարունակության մեջ նկարագրում է Վարդանանց պատերազմը30, որ կատարվել է ցերեկով։

Այս մի՞թե լուսնի պատմելու բան է։ Ասենք կարելի է պնդել, թե ցերեկն էլ է է [հաճախ] լուսին երևում, բայց չէ որ լուսնի գաղափարն ու կյանքը կապված է գիշերի հետ, և նրան խոսացնել ցերեկվա անցքերի մասին՝ շատ է անբանաստեղծական և նույնիսկ անբնական՝ բանաստեղծության տեսակետից: Սրա նման կարող <է> պատահել, որ ձյունն գալիս երկինքն ամպամած լինի, բայց չի կարելի գրել՝ «ձյուն է գալիս սև ամպերեն սաստկագին» (118)31։

նա գրում է.

Նստան՝ հանգչիլ կաղիններու հովումը (7)
Երբ աստվածանից հարցա.— (14)
Ի՞նչ ես ջարդում անձդ, է՛յ մարդ, հազար
ցավերով (16)
Ժանգ արծաթի խաթրին դու քեզ գերել ես (16)
Այ իմ չար բաղդ…
Կույր է և քու թշվառ կյանքը և այդ պաշտոն
տվողը։
Ոչ բաղդ, այլ աղբ քեզ չէի տալ՝ պարարտացնել
կոշտ հողը (17)