Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հորիզոնի» խմբագրությունը, պարզ տեսնելով այս՛ ամենը, անկարելի գտավ այս պայմաններում կազմակերպված մասնակցել ընտրական պայքարին և մերժեց ժողովի ու խորհրդակցության ամեն մի առաջարկ։ Մերժեց, չնայելով մինչև անգամ «Մշակի» մարդկանցից շատերն էին պահանջում, զզված ու զայրացած այդ թերթի անկման խայտառակ պատկերից, չնայելով հակառակն էին պահանջում և այն վաճառականները, որոնք վրդովված էին, տեսնելով, թե ինչպես ոմանք խոսում են վաճառականութ յան անունից և մասնակցում են այս պրովոկացիային, թե մեր դիմաց կանգնածները հեղափոխականներ են։ «Հորիզոնի» խմբագրությունը, կրկնում ենք, չդադարելով իր ձայնը բարձրացնել նրանց դեմ, մերժեց կազմակերպել ու դուրս գալ այս զարմանալի գեշ մարդկանց դիմաց, և ինչպես ասում է հենց մեր հակառակ բանակի մարդկանցից պ. Ա. Քիշմիշյանը, «Тиф<ЛИССКИЙ> ЛИСТОК» թերթի № 233-ում ընտրությունները կատարվեցին «без всякой борьбы»:

Այո , թող նրանցը լինի այսօրը, երբ այսպես է դրված խնդիրը, չհանդիպենք կազմակերպված բազմությամբ, որովհետև ամեն մարդու համբերություն մի սահման ունի, մանավանդ, ծայրահեղ վատերի հետ գործ ունենալու դեպքում։

Եվ շուտով ամենալավատես մարդիկ էլ համոզվեցին, որ ճշմարիտ էր խմբագրությունը և լավ արավ, որ այսպես վարվեց:

Նույնիսկ այս դրաթյան մեջ էլ, երբ ընտրությունը թողած էր իրենց, պակաս չեղան դեպքեր, երբ սպառնում էին ամենագարշելի սպառնալիքներով։ Եվ հենց այդ նույն ընտրության օրը դուրս եկավ «Հովիտ» շաբաթաթերթը, որ Գ.Ենգիբարյան ստորագրությամբ հայտարարում էր, թե Տաճկաստանում և արտասահմանում հեղափոխական թերթերն են Օրմանյանի դեմ, Կովկասում՝ «Հորիզոնը» («Հովիտ», 41)։ «Սուրհանդակը» նույն ընտրության օրը,իր առաջնորդողում գրում էր. «Թիֆլիսի ժողովուրդը պիտի լավ գիտենա, որ մեզանում թայֆայական միտումներով առաջնորդվողները,