Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ունի իր թեմից միայն պատգամավոր ընտրել։ Այս կարգադրությամբ ուրեմն այն վայրերը, որոնք այս կամ այն պատճառով չէին կարողանում պատգամավոր ուղարկել Էջմիածին, այժմ հնարավորություն չեն ունենալու դրսից րնտրություն անել կամ իրենց ձայնը ուրիշին հանձնել։

Մենք այս խնդրի մասին մի քանի անդամ խոսել ենք և միշտ այն կարծիքն ենք հայտնել, թե ցանկալի է, որ յուրաքանչյուր թեմ ունենա իր թեմից պատգամավոր, իր ցանկություններն ու բաղձանքները իր իսկական ներկայացոլցչի միջոցով ուղարկե Էջմիածին։ Եվ վիճել այս տեսակետի դեմ, առարկել այս տեսակետին, կարծում ենք, որ ոչ ոք չի Փորձի, ոբովհետև յուրաքանչյուր պատգամավոր, լինի նա կաթողիկոսական ընտրության համար ընտրված, թե մի ուրիշ խնդրի, պիտի իրեն ընտրող ժողովրդի ձայնը ներկայացնէ: Իսկ ժողովրդի ձայնը ներկայացնել կարող է միմիայն նա, ով ապրել է, ապրում է այդ ժողովրդի շրջանում և ծանոթ է նրա պահանջներին ու ցանկություններին։

Այս տեսակետից, անշուշտ, ցանկալի է, որ կաթողիկոսական ընարության ժամանակ, դեկտեմբերի 11―ին, էջմիածին գային ամենահեռավոր թեմերից անգամ այդ թեմերին լավ ծանոթ և այդ տեղերում ապրող անձնավորություններ:

Սակայն, երբ մի թեմ այս կամ այն պատճառով հնարավոր չի համարում իր միջից մարդ ուղարկել կամ անկարող է այդ բանն անել, այդ դեպքում մի՞թե նա պիտի զրկվի իր ձայնից: Մենք կարծում ենք, որ պիտի մտնել, հեռավոր թեմերում բնակվող ժողովրդի դրության մեջ և հարգել նրա ցանկությունը, սակայն թույլ չտալ, որ այդ ցանկությունը ի չարը գործադրվի։

Երբ պոլսեցի երկու պատգամավոր գալիս են էջմիածին 90 ձայնով, ինչպես եղավ 1884 թվին1, և ցանկանում են կաթողեկոս ընտրել թուրքահայ բոլոր գավառների կողմից, այս ո՛չ միայն անարդարություն է, այլև ընտրություն էլ չէ։