վարչությունը ուրիշներին փողով է հայտարարություն զրկում, իրեն՝ ձրի, այդ պատճառով վերջերս է մերժել տպել ընկերության հայտարարությունները և պաշտոնական գրություն- ները:
Վարչությունս հայտարարում է, որ երբեք դեպք չի եղած, որ ինքը մի որևէ թերթի փողով հայտարարություն ուղարկի, մյուսին՝ ձրի։
Այդ ամեն րոպե կարելի է ստուգել ընկերության պաշտոնական թղթերից ու հաշիվներից։
ճշմարիտ չէ նաև այն, որ միայն վերջերս է «Մշակը» մերժել տպել ընկերության պաշտոնական գրություններն ու հայտարարությունները։ Նա մերժել է շատ առաջ, դարձյալ սկզբնավորության օրերից, այն ժամանակ էլ բերելով ուրիշ պատրվակ։
Ահա և սրա ապացույցը նույնպես 1912 թվականից։
«Ինչ վերաբերում է այն գանգատին, թե ընկերության պաշտոնական գրությունների տպագրությունը մերժվում է, դրա պատճառն ևս քաջ հայտնի պետք է լինի Հ. Թումանյանին» («Մշակ», 1912 թ., № 255)։
Եվ այդ պատճառն էլ հենց ինքը «Մշակի» խմբագրությունը հայտնելով ասում է, իբրև թե վարչությունը իր պաշտոնական գրությունները առած ուղարկում է «Հորիզոնին», հետո «Մշակին» և այդ է պատճառը, որ չեն տպում։ Այս էլ այն պատճառաբանությամբ և ոչ թե վերջերս, ինչպես հավատացնում է «Մշակի» խմբագրությունը, այլ հենց սկզբից։
Վերջապես ճշմարիտ չէ «Մշակի» խմբագրության և այն առարկությունը, թե Հայոց գրողների ընկերության գործունեության և գրական երեկույթների մասին տեղեկություններ չէր տալիս, որովհետև մինչդեռ մյուս խմբագրություններն ազատ մուտք ունեին, իրենց առջև փակված էր ընկերության երեկույթների. մուտքը, և վերջերս միայն տոմսակ ստացան։
Վարչությունս հայտարարում է, որ ոչ մի խմբագրության առանձին տոմսակ չի եղել տրված։