Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բանաստեղծությունը կյանքի արտահայտությունն է կամ ավելի լավ է ասել, ինքը կյանքն է։ Այդ դեռ քիչ է. բանաստեղծության մեջ կյանքն ավելի կյանք է, քան թե իրականության մեջ։ Այստեղիս ծագում է, առաջ է գալիս նոր խնդիր, որի լուծումը կլինի և բանաստեղծության մասին եղած խնդրի լուծումը — խնդիր, եթե կյանքն յուր մեջ պարունակում է այնքան բանաստեղծություն, որ կյանքն յուր էությամբ և բանասսեղծությունը համանիշ են, — էլ ինչո՞ւ համար մի այ՛լ բանաստեղծություն, և ի՞նչ անհրաժեշտություն կարող է ունենալ, կրել յուր մեջ գեղարվեստը կամ ի՞նչ ինքնուրույն նշանակություն։

II

ՌՈԻՍ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1841 ԹՎԱԿԱՆԻՆՑ

Բանաստեղծության մեջ բովանդակությունն պոետի աշխարհայեցողությունը․ուրիշ կողմից II երես

(Добролюбов)

Белинский

Բանաստեղծինը միայն ձևն է4, թե նա ինչպես է արտահայտել— իսկ բովանդակությունը՝ նրա ժողովրդի կյանքը և պատմությունն է։

Բանաստեղծությունը, լի բովանդակությամբ, միշտ արծարծվում է, առաջ է գնում, իսկ անբովանդակ բանաստեղծությունը միշտ կան գնած է միևնույն տեղը, երգում է միևնույն բանը, միևնույն ձայնով, սկզբից գուցե աղմուկ հանի, բայց երբ նրան կրնտելանան, էլ չեն կարդա, այլ միայն կգովեն՝ անպայման առանց հիմքի։

Ոչ թե ցնորական-գաղափարական, այլ իրական-գաղափարական ուղղություն։

518