Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ի՞նչ է ցնորքր. ո՞չ ապաքեն ապագա իրականություն։

<5 անընթ.>

Ոգևորությունը—hոգեկան պայծառ տեսողական դրություն է, կարճ, ամփոփ, բայց խոր թափանցողականություն կյանքի գաղտնիքների մեջ։

Ֆ. նԻՑՇԵԻ «ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԶՐԱԴԱՇՏԸ» ԳՐՔԻՑ

…սակայն ինչո՞ւ եմ ես Հեռացել անտառն ու անապատը։ Ոչ ապաքեն նրա Համար, որ չափազանց շատ սիրեցի մարդկանց։

Այժմ ես աստվածներին եմ սիրում. մարդկանց չեմ սիրում: Շատ Է անկատար արարած մարդն ինձ համար։ Սերը դեպի նրան (մարդը) ինձ կսպաներ։

Գիշերվա խավարում՝ նա բաժանվեց նրանցից։

Դե՛, աստված ձեզ Հետ, այժմ մենակ եմ։

Ա՜խ, ինչ թույլ, թշփառ արարած եմ ես։

Ինչո՞ւ ամեն բան կապել մի աղջկա Հետ ու լինել նրա ստրուկը, պաշտամունքի զոհ։

Ինչո՞ւ չսիրել անանցը, անփոփոխր, Հավերժականը, չկապվել նրա Հետ ու մնալ միշտ խաղաղ ու անսասան—մի՞թե քիչ գեղեցկություններ կան բնության մեջ, գաղափարների մեջ։

Ես սիրում եմ նրանց, որոնք չգիտեն ապրել, նրանց վրա պետք Է նայել ինչպես խորտակվողների վրա, քանզի կամուրջով անցնում են անդունդի վրայից։

Ես սիրում եմ նրանց, որոնք սիրում են իրանց առաքինությունը, քանդի առաքինությունը ձգտումն Է դեպի կործանումն և նետ Է, որ ցանկանում Է անցնել մյուս ափը։

Ես սիրում եմ նրանց, որոնք իրանց առաքինությունից ստեղծում են իրանց տառապանքն ու [վիճակը] այսպիսով, ուղում Է նա իր առաքինոլթյան Համար էլի ապրել և ավելի՝ չապրել։