Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ կողմը կամի։ Աներևույթ ձեռքերը ավելի խիստ են մեզ ճկում ու [կեղեքումխ]:

<էջ> 46. Ա՛խ, ես ճանաչում եմ ազնիվների [մաբդկանց], որոնք կորցրին իրանց բարձր հույսերը։ Այն օրից նրանք սկսեցին բամբասել իրար֊հայհոյել (клеветали) բոլոր բարձր հույսերի վրա։

Այնուհետև նրանք нагло լիրբ ապրում են կարճատև հաճույքների մեջ (УДОВОЛЬСТВИЙ) և հազիվ մի օր էր. տևում նրանց նպատակը։

Եվ, ահա նրանք խորտակեցին իրանց հոգու թևերը, և այնուհետև [նրանք սողում են] նա (հոգին) սողում է ու ցեխոտում է իրան угрызением—խայթոցներով։

<էջ> 47. Ահա նրանք։ Այդ հոգով հյուծախտավորները հազիվ են ծնվել և [մեռնոլմ են] արդեն սկսում են մեոնել և երազում են այն ուսմունքը, որ քարոզեր հոգնություն և հրաժարում—отречение»

<էջ> 52. Նայեցեք այս ավելորդ մարդկանց։ Սրանք միշտ հիվանդ են։ Արանք թափում են իրանց մաղձը և այդ կոչում են լրագիր։ Նրանք միշտ [կլանում են] ուտում են իրար և չեն կարողանում մարսել։

<էջ> 53. Եղբարք. մի՞թե կամենում եք խեղդել նրանց փսխանքների և ցանկությունների լճում, ավելի լավ է — ջարդեցեք լուսամուտն ու դուրս ելեք [ազատ] օդը:

Փախե՛ք վատ, գարշելի հոտից։ Խուսափեցեք ավելորդ մարդկանց կռապաշտությունից։

Մեղմ ու համեստ լինելով՝ դու ասում ես. «Մեղավոր չեն նրանք իրանց չնչին գոյությունով»։