Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Երկրորդը՝ լիրիզմը, որ մարդկային լեզվի հոգեբանության կազմի մեջը կա և սերտ կապված է էդ լեզվի Հատուկ ռիթմին (երաժշտական չափ)։

էդ տարրերից էլ առաջ է գալիս «բանավոր գեղարվեստը», այսինքն՝ բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը դրանցից է սնունդ առնում, նրանց վերամշտկումն է, նրանց շարունակությունն ու զարգացումն է։ էն ժողովուրդբ, որի լեզվի մեջ չկան էս [բանաստեղծական] պատկերավորությունը, լիրիզմի ու ռիթմի բանաստեղծական էլեմենտները — ինքը չի կարող բանաստեղծություն ստեղծի և ուրիշինն էլ չի կարող ըմբռնի։ Կնշանակի նա չունի նրա յուրացնելու (воспиять) և Հասկանալու օրգանը։ էս տեսակետից էլ լեզուն բանաստեղծության նյութ է, այլև նրա օրգանր։ Բանաստեղծությունը էնպես է Հարաբերում լեզվին, ինչպես ֆունկցիան օրգանին։

Գեղարվեստական ստեղծագործությունը առաջ է եկել լեզվի զարգացման ուժով և շնորհիվ։ Ստեղծագործության զարգացումը ամփոփվում է լեզվի զարգացման սահմաններում: Այսինքն, գեղարվեստբ առաջ գալով, ծնվելով լեզվից՝ նրանից չի կտրվել, չի առանձնացել, չի գնացել իր զարգացման բաժան ճանապարհով, այլ մնացել է լեզվի խորքերում (недрах): Ոչ թե էնպես, ինչպես մանուկն է ծնվում մորից ու առանձին ապրում, զարգանում, այլ ինչպես ծառն ու պտուղը, մեքենան ու իր ուժը, աչքն ու իր լուսը, ականջն ու լսողոլթյունը և այլն, և այլն։

стр. 214)

Համեմատություններից կոնկրետ օրինակներին անցնելով՝ կասենք. Հոմերոսի պոեմներր, գեղարվեստական ստեղծագործություն, բանաստեղծական մտքի արտահայտություն լինելով հանդերձ, միաժամանակ Հանդիսանում են Հունական լեզվի երևույթը (явление), գոբծբ, փաստը, ինչպես Շեքըսպիրի ստեղծագործությունները, գործերը անգլիական լեզվի՝ փաստն են, Պոլշկինինը՝ ռուսաց լեզվի։

524