Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա արտաքին ձևը։ Բայց այսուհանդերձ Էստեղ երևում են մի ժողովրդի լեզվի և նրա բանաստեղծության սերտ կապի պարզ նշանները;

Թեև թարգմանելիս քիչ են կորցնում, բայց իրենց մեջ ունեն ազգային հոգեբանության նշույլները, որ օտար լեզվին անմատչելի են թարգմանելու համար։

Վերջապես երրորդ կարգի ազգային ստեղծագործությունների (որոնց ամենից ավելի դժվար Է ներկայացնել, երևակայել, ընդունել իբրև լեզվական փաստ, լուծել լեզվի մեջ), և ազգային լեզվի կապը դառնում Է անխզելի, նրա իրավունքները դառնում են անվիճելի, և Էս գործերն Էլ ճանաչվում են անթարգմանելի։ Ամենահաջող, ամենամ ոտիկ թարգմանությունն Էլ, ըստ Էության, դուրս Է գալիս ոչ թե բնագրի վերարտադրությունը, այլ նմանությունը, նրա նման կամ զուզահեռ մի գործ օտար լեզվով։

Էսպես, բանաստեղծական ստեղծագործությունը զարգանալով, սրա ավելի բարձր աստիճանին անցնելով, ուր արդեն դառնում Է ազգային, ամրապնդում Է նրա և լեզվի՝ կապը, կարելի Է ասել բանաստեղծութ- յոինը ձուլվում, միանում Է լեզվի հետ (срастается),3 բայց դրա հետ միասին բազմանում են Էն գծերը, որ հետազոտողին ստիպում են նկատելու նրան։ Այսինքն՝ բանաստեղծությունը իբրև մը առանձին կարգի երևույթ, որ չի [միանում, մոտենում] (не сводимое к языку)* լեզվին։

Էստեղից էլ, էն հետազոտողի համար, որ առաջ է քաշումբանաստեղ- ծության ծագման ու զարգացման լեզվաբանական-լեզվագիտական տեսու- թյունը, բարձրանում է նոր խնդիր—եթե [պետք է որոշել] լեզվի ու բանաստեղծության և ազգի հարաբերությունը։ Դեպի ազգը զարգացման բարձր աստիճանի վրա գտնվող բանաստեղծությունները։

  • Լեզվին չհանգող։