Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1. «Գործք հարանց»։ — Առաջին հարցը, որն իբրև որոշակի գիտական խնդիր զբաղեցրել է Թումանյանին, եղել է իր հայրական տոհմի ծագման և պատմության պարզաբանումը։ Այդ հարցին նա անդրադարձել է վաղ տարիներից, դեռ նախքան բանաստեղծի կայուն ճանաչում ձեռք բերելը։ Հարազատ գերդաստանի պատմության և ճակատագրի ուղղակի կամ անուղղակի անդրադարձումներ կան 80-90-ական թթ. այնպիսի գործերում, ինչպես «Մի ավանդություն» և «Բարձրաքաշ ս. Գրիգորի վանքը» հոդվածները, «Քաջերի կյանքից» պատմվածքը, «Անուշ» պոեմի առաջին տարբերակի քնարական շեղումները։ Թումանյանը հպարտանում էր իր տոհմի հնությամբ, առաջին հերթին՝ Մամիկոնյան նախարարական տնից սերած լինելով, նրա անվան հետ կապված պանծալի դեպքերով։ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի նկատմամբ տածած բացառիկ սերը նաև ինքնակենսագրական, հիմք ուներ՝ բանաստեղծի նախնիների քաջագործությունների մասին պատմող ոգեշունչ էջերն այդ վեպում։ 1905 թ. գրած ինքնակենսագրություը Թումանյանն սկսել է այսպես. «Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի, թե որտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում» (ԵԼԺ — 6,142):

Այս բոլորին ավելանում է մի կարևոր փաստ ևս, որը բավական ուշ հայտնի դարձավ Թումանյանագիությանը։ Դեռ նախքան գրական ասպարեզ մտնելը՝ 1887 թ. պատանի Թումանյանը գրել է իր նախնիների բավական մանրամասն պատմությունը՝ «Գործք հարանց» վերնագրով։ Տասնամյակներ շարունակ Թումանյանի ընտանեկան արխիվում պահված այդ ձեռագիրը աոաջին անգամ ուսումնասիրվել է Արամ Ինճիկյանի կողմից, որն այդ և շատ ուրիշ աղբյուրների հիման վրա վերականգնել է Թումանյանի տոհմի պատմությունը, ընդարձակ քաղվածքներ է կատարել այդ աշխատությունից (տե՛ս Ա. Իննիկյան, էջ 19 — 38):

«Գործք հարանց» աշխատությունը շարադրված է վավերական ու գեղարվեստական ոճերի խառնուրդով։ Դսեղում և նրա շրջապատում լսած հավաստի ու վիպական պատմությունների հիման վրա պատանի բանաստեղծը վերականգնել է իր տոհմի նշանավոր մարդկանց կյանքն ու գործերը՝ ոկսած մոտավորապես XVIII դարի կեսերիդ։ Հատկապես մեծ տեղ են գրավում Բարխուդարի, Մեհրաբի, մանավանդ, վերջինիս ավագ որդի Հովակիմի հետ կապված կենսագրական փաստերն ու ավանդությունները, որոնցից շատերը կարող էին դառնալ մի աոանձին պատմվածքի նյութ ։

Բացի այդ, պատանի տարեգրին մտահոդել Է նաև Թումանյանների տոհմի ներկա և ապագա՝ ճակատագիրը, տոհմ, որը պատմականորեն մի