Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարք անվանումներ է կրել, ինչպես Տերսսնք, Մեհրապանք, Յուզբաշոնք, Ղուղղունի ազգ, Լուսավորչի ազգ և այլն, որոնցից ամեն մեկն իր պատմական բացատրությունն ունի։ «Իսկ իրանց մեջ,— գրում է բանաստեղծը Թումանյանների մասին,—ավանդությամբ մնացել է իրանց Մամիկոնյան ցեղից լինելը»: Թումանյանը իր տոհմի բնավորության առավել բնորոշ գծերն է համարել պատվասիրությունը («Թասիբ»), վեհանձնությունը, ռազմական ոգին («Սուրը Տերսանց ա տված»), կրոնասիրությանը և, վերջապես, կենսուրախ բնավորությունը («Տերսիցին գործելու և ճանապարհ գնալու ժամանակ չի լռել երգելուց»)։ Այս ամենը հետաքրքիր է ինչպես կենսագրական առումով, այնպես էլ մարդու Թումանյանական իդեալի ձևավորման ակունքները հասկանալու համար։

Սակայն դեռևս 80-ական թվականներին Թումանյանը տեսել է նաև իր տոհմին սպառնացող աղետը և աշխատել է պարզել «Թումանյան տան անկման գլխավոր պատճառներից մի քանիսը», որոնց հետևանքով սերունդներն աստիճանաբար կորցնում են «բնությունից պարգևած ժառանգական պարթևությունը, հսկայությունը, միևնույն ժամանակ և իշխանական ոգին»։ Այդ առթիվ նա հիշում է, նախ, Դսեղի առանձնացած, աշխարհից կտրված դիրքը («նոքա սահմանափակ կյանք են վարել երկար ժամանակ, հանգամանքները նոքա չեն մղել դեպի ընդհանրություն գործելու ասպարեզը») և ապա այն, որ ուրիշ գերդաստաններից եկած հարսները՝ «գաճաճուհիները միանգամայն փոխեցին Թումանյան տան առույգ, հսկա և արի սերունդը գաճաճների»։ Բացի այդ, նշվում է նաև հոգեբանական մեկ այլ գործոն, որը Թումանյանների համար հետագա տասնամյակներում ևս շատ դառնության և կորուստների պատճառ էր դառնալու (օրինակ, բանաստեզծի եղբոր՝ Ռոստոմի սպանության հետ կապված պատմությունները)։ «Ժողովուրդը, — կարդում ենք այս գործում,— սաստիկ աշխատում էր ոտնակոխ անել այդ տան հարգը և նորան իջեցնել յուր վսեմ բարձրությունից։ Տքնում և ճգնում էր այդ առթիվ նա երկար ժամանակ…»։ Եվ այդ թշնամանքի գլխավոր պատճառը համարվում է «նախանձը» Թումանյան տան ունեցած որոշ արտոնությունների նկատմամբ («մեզ հետ հարկ չեք տալիս» և այլն)։

Պետք է նկատել, սակայն, որ պատանի բանաստեղծը հեռու է հարազատ գերդաստանի նկատմամբ համատարած փառաբանությունից, կատարում է նաև քննադատական լուրջ դիտողություններ։ Օրինակ, տոհմի «բարոյական անկման ամենագլխավոր պատճառներից» մեկը նա տեսնում Լ «գողության և հափշտակության» գնալով ուժեղացող հակումների մեջ։ Թեև դա սկսվել էր քոչվոր ցեղերի դեմ մղած պայքարի ընթացքում՝ «տաճիկ տարրը խեղճացնելու և վրեժխնդրության համար», բայց ի վերջո մարդկանց բարոյական նկարագրի աղճատման պատճառ դարձավ։ Արդնն 18-ամյա հասակում Թումանյանն զգաստ և իրատես հայացք