Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծավալվել Հռոմի, Պարսկաստանի, Բյուզանդիայի, Թուրքիայի, Ռուսաստանի և ուրիշ մեծ պետությունների շահերի պայքարը, և դա անվերջանալի աղետների աղբյուր է դարձել։ Աշխատության մեջ կարդում ենք. «Հայաստանը իր աշխարհագրական դիրքով ընկած է Արևելքի ու Արևմուտքի ազգերի ճանապարհին, միշտ մեծ ազգերի ոտի տակ, ենթակա արշավանքների ու ավերումների, անվերջ, անվերջ, անվերջ, և՝ ինչպես պատմությունը գեղեցիկ որոշել է — մաշվեց զորաբանակների ձիերի սմբակներից»։

Այստեղ, ինչպես նաև շատ ուրիշ դեպքերում պատմաբանի զգաստ հայացքը միանում Է բանաստեղծական պատկերավոր խոսքին։ Ինչքա՜ն պերճախոս է հետևյալ օրինակը։ «Բառեր կան, որ մի ամբողջ պատմություն են», — ասում Է Թումանյանը և հիշում, որ ռուսն իր հայրենիքը կոչում Է «սրբազան Ռուսիա», ֆրանսիացին՝ «գեղեցիկ Ֆրանսիա», գերմանացին՝ «ամենից վեր Գերմանիան», թուրքը՝ «ալ կարմիր Օսմանլի», իսկ հայն իր ծննդավայրն անվանում Է «թշվառ Հայաստան», նաև «սպանդարան մարտիրոսաց», «զուլում ի երկիր»։ Աշխատության մեջ մի քանի անգամ հիշվում են XI դարի պատմիչ Արիստակես Լաստիվերտցու զարմանալի դիպուկ խոսքերը Հայաստանի դժնդակ վիճակի մասին. «Յարևելից սուր, յարևմտից սպանումն, ի հիւսիոյ հուր և ի հարաւոյ մահ...»։

Երկար ու ձիգ դարեր հարատևած այսպիսի պայմաններում հայ ժողովուրդը, բնական Է, պետք Է ունենար թեկուզ տարերայնորեն ձևավորված մի ազգային քաղաքականություն, մի իմաստություն։ Թումանյանը դա անվանում Է «գլխապահության կամ ինքնապաշտպանության քաղաքականություն», որևէ ուժեղ հովանավոր, պաշտպան գտնելու մշտական ձգտում և, ինչքան էլ դա առաջին հայացքից հաճելի չլինի ազգային աժանապատվության վերացական ըմբռնման տեսակետից, հանգում է մի այսպիսի ընդհանուր եզրակացության. «Հայի բախտը կախված Է եղել այդ «մեծ բարեկամից», և հայոց պատմությունը այդ արշավանքների և հովանավորների հետ ունեցած հարաբերության պատմություն Է գրեթե»։ Եվ Թումանյանը իր այս միտքը հաստատող բազմաթիվ օրինակներ է բերում սկսած նախաքրիստոնեական դարերից մինչև նոր ժամանակները։ Վերջին դարերի ընթացքում հայոց ազգային հույսերը կապվել են գրեթե բացառապես Ռուսաստանի հետ, որովհետև մեծ տերություններից միայն Ռուսաստանն Է, որի քաղաքական շահերը համընկնում են հայ ժողովրդի կենսական շահերին։ Այստեղից էլ՝ հայության «հին դարևոր ցանկությունը տեսնել ռուսին իրեն աշխարհքում»։

Այսպես էր դատում Թումանյանը, այս էր նրա մտքի ուղղությունը, որը բխում Էր հայ ժողովրդի դարերի պատմության իմաստավորումից։

Զարմանք ու պատկառանք Է հարուցում գրականության այն վիթխարի քանակությունը, որ օգտագործել Է Թումանյանը իր այս աշխատության համար։ Նախ, միջնադարյան հայ պատմիչներ՝ V դարի մատենագիրներից մինչև Դրասխանակերտցի և Ասողիկ, Լաստիվերտցի և Ուռհայեցի,