Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դավրիժեցի և Չամչյան։ Այս շարքում ուզում ենք առանձնացնել այն դիպուկ զուգահեռը, որ անց է կացվում Աբովյանի «Վերքի» և XVII դարի պատմիչ Զաքարիա Սարկավագի միջև, որը նույնպես քանաքեռցի էր և պատմել է հայրենակիցների կրած «նույն հալածանքի նույն դժոխքի» մասին, որ Երևանի սարդարների մոտիկ հարևանությամբ գտնվող այդ գյուղը կրել է դեռ Աբովյանից շատ առաջ։

Սակայն Թումանյանի հետազոտության գլխավոր աղբյուրը եղել են այն բազմաթիվ ռուսերեն հրատարակությունները, որոնք վերաբերվում են Կովկասի ռուսական նվաճման և Արևելյան Հայաստանի ազատագրության պատմությանը։ Դրանց թիվը հասնում է հարյուրների և, իհարկե, այստեղ թվարկել հնարավոր չէ, մանավանդ որ մեծ մասամբ հիշատակված են աշխատության տեքստում կամ լուսանցքներում, իսկ ավելի ճշգրիտ մատենագիտական տվյալներով՝ այս երկրի առաջին գիտական է ներկա հրատարակության ծանոթագրություններում։ Սակայն մի քանի՝ առավել կարևոր հրատարակություններ, այնուամենայնիվ, պետք է առանձնացնել, ինչպես «Կավկազսկի սբորնիկ» բազմահատոր մատենաշարի նյութերը, հատկապես Ե. Լաչինովի և կովկասյան արշավանքների ուրիշ մասնակիցների հուշերը, Վ. Պոտտոյի «Կովկասյան պատերազմը», «Ռուսական տիրապետության հաստատումը Կովկասում», Պ. Բուտկովի «Նյութեր Կովկասի նոր պատմության համար», «Մարդկության պատմություն» հրատարակության համապատասխան գլուխները։

Ընդհանուր առմամբ կարելի Է ասել, որ, հանդես գալով պատմաբանի դերում, Թումանյանը երբեք չի «չարաշահում» իր բանաստեղծ լինելու հանգամանքը, ազատություն չի տալիս իր երևակայությանը, այլ ամեն ինչ կառուցում Է փաստական ամուր հիմքի վրա։ Աբովյանի վեպի պատմականության միտքը ոչ թե սոսկ հռչակվում է, այլ ցուցադրվում Է առարկայորեն։

Չնայած իր անավարտ լինելուն, Թումանյանի այս ուսումնասիրությունը լուրջ ավանդ Է հայագիտության մեջ և այսօր էլ չի կորցրել իր արդիական արժեքը։ Աշխատության շատ դրույթներ կարծես ուղղակի արձագանքում են մեր օրերին։ Ավելացնենք նաև, որ այս գործի վրա թափված ջանքերը որոշակի դեր խաղացին բանաստեղծի գրական ժառանգության մյուս մասերի համար։ Երբ 10-ական թթ. սկզբին՝ Համաշխարհային պատերազմի նախօրյակին և ապա պատերազմի օրերին Հայկական հարցը նորից դարձավ միջազգային հետաքրքրության առարկա, Թումանյանը հենց նոր կատարած հետազոտական աշխատանքի շնորհիվ ըստ ամենայնի պատրաստ Էր անդրադառնալու այդ ամենին, հասարակությանը կողմնորոշելու ազգային պատմության ու ներկա վիճակի մեջ։ Այդ տարիներին գրած հրապարակախոսական հայտնի հոդվածները խոշոր չափով նախապատրաստված էին սույն ուսումնասիրությամբ, նրանց շատ փաստեր, նույնիսկ