Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պահպանվել են այս աշխատության հարյուրավոր մեծ ու փոքր էջեր, ուր կան և Համեմատաբար ավարտուն մասեր, և՛ սևագիր գրառումներ, նշումներ առաջագիր խնդիրների շուրջ, մատենագիտական Հղումներ։ 1921 թ. ամռանը՝ հայաստանում քաղաքացիական կռիվների ավարտվե֊ լուց Հետո և մինչև Կ. Պոլիս մեկնելու միջև ընկած Համեմատաբար «աղատ» ժամանակամիջոցում Բումանյանը մի վերջին անգամ Հնարավորություն ունեցավ զբաղվելու այդ աշխատությամբ և նույնիսկ Հանդես գալու զեկուցումով Հայարտանը (Հայ արվեստի տուն)։ Այդ մասին մենք ունենք Թումանյանի շատ կարևոր վկայությունը որդուն՝ Արեգին գրած նամակում, ուր նա Հայտնում էր. «Սեր դասախոսություններն սկսվել են։ Առաջին ակադեմիական ղեկուցումը ես արի — «Հայկական էպոսի բառարանից»։ Վերնագիրը շատ է Համեստ, բայց բովանդակությունն անհամեստ էր։ Հայկական էպոսի հնագույն հետքերն էի ցույց տվել, հակ Հայկ և Ղավիթ բառերի ծագումն ու իմաստը, պաշտամունքը և Հայկական տոտեմը— և կապել էի Ասորեստանի ու գլխավորապես Մոնղոլիայի հետ» (ԵԺ — VI, 435),

Այս տողերում իրոք ներկայացված են աշխատության գլխավոր դրույթները, ոոոնց աոաջադրումով (Թումանյանը փորձում էր յուրովի պատախանել հայկական էպոսի հետ կապված որոշ հանգուցային հարցերի դրա համար հավաքելով հսկայական փաստական նյութ։ Թեև աշխատությունն անավարտ է, բայց նրա հիման վրա կարելի է ներկայացնել էպոսի վերաբերյալ Թումանյանի ըմբռնումների բավական ամբողջական պատկերը։

Այս աշխատության, ինչպես նաև թվարկված Հողվածների ելակետային դրույթներից մեկն այն է, որ էպոսն իր համադրական բնույթով և բացառիկ լայն ընդգրկումներով առաջատար տեղ է գրավում հին և միջնադարյան գրական–բանահյուսական ժանրերի շարքում, իբրև ժողովրդի պատմության, գեղարվեստական մտածողության և իդեալների բարձրագույն արտահայտություն։ Հայտնի է, որ դեղագիտական մտքի պատմության մեջ այդ դրույթն առաջին անգամ ձևակերպել ու հիմնավորել է Հեգելը։ Թեև Հեգելյան այս ըմբռնումը Թումանյանին կարող էր հասնել Բելինսկու հոդվածների միջոցով, բայց, կարծում ենք, նման մի ենթադրություն համոզիչ չէր լինի։ էպոսի բացառիկ նշանակության մտքին Թումանյանր հանգել է հայ և համաշխարհային էպիկական հուշարձանների ուսումնասիրությամբ, նրանց մասին առկա գիտական գրականության ինքնուրույն իմաստավորման ճանապարհով։

Թումանյանի դատողություններում կարելի է գտնել նաև Հեգելյան գեղագիտական, մի ուրիշ կարևոր դրույթի անուղղակի անդրադարձը։ Հիշենք, որ ըստ Հեդելի էպոսի առաջացման Համար անհրաժեշտ է ժողովրդի պատմության հերոսական գոյավիճակ, պատմական մի այնպիսի մեծ իրադարձություն, որն անջնջելի հետք է թողել ժողովրդի ճակատագրի և հոգեբանության