Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի համար ժողովուրդը, պատմելով նրա մասին ավանդություններ, մեծարել է որպես «Լոռու ձորերի Աստված»։

Հայտնի է, որ դեպի Երևան և Ախալցխա տանող ճանապարհների վրա (Լոռու սահմաններում) նա պաշտպանել է հայերին լեզգիների հարձակումներից։

1826 թ. հուլիսին, երբ Խ. Աբովյանը վերադառնում էր Թիֆլիսից էջմիածին, սկսված ռուս-պարսկական պատերազմի պատճառով որոշ ժամանակ մնացել է Լոռում՝ ականատես դառնալով պատերազմական գործողություններին, ծանոթացել է Հովակիմի հետ, որը և առիթ է դարձել «Վերք Հայաստանի» վեպում ներկայացնելու նրա կերպարը։

5 Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցովը (1782—1856) Կովկասի առաջին փոխարքան էր։ Նրա մտցրած բազմաթիվ ռեֆորմներից է 1849 թ. ստեղծած Երևանի նահանգը։ 1847 և 1851 թթ. կանոնադրություններով նպատակ է ունեցել Անդրկովկասում ստեղծել ազնվականական դաս՝ ցարական կառավարության համար հենարան ունենալու նպատակով, որը, սակայն, հաջողվել է ոչ լրիվ՛ Հովակիմ Թումանյանի հետ կապված այս դեպքը, հավանաբար, կապ ունի փոխարքայի այդ ձեռնարկության հետ։

6 Բնագրում մի քանի մաքուր էջ՝ հետո լրացնելու, համար։
7 Այստեղ բաց է թողել ևս երկու էջ՝ հետո լրացնելու համար։
8 Սրանից հետո գրված է սևագիր, մատիտով, հաճախ դժվարընթեռնելի
9 Պարբերությունը սևագիր հատված Լ «Մի ավանդություն» և «Բարձրաքաշ ս. Գրիգորի վանքը» հոդվածներից (տե՛ս ՍՀ, . 6, է} 7—12, 93—36),
10 «Նահապետի ողբը» բանաստեղծությանը վերաբերող սևագիր տարբերակ (տե՛ս ԱՀ, հ. 1, էջ 325),
11 Տե՛ս նախորդ ծանոթագրությունը։
12 Հատված տարբերակ «Մի ավանդություն» հոդվածից (տե՛ս ՍՀ, հ. 6, էջ 7 — 12):

ՄԵՐ ՆԱԽՈՐԴ ՇՐՋԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

(էջ 26)

Ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, Թֆ, N 191:

1890-ական թվականների վերջերին Թիֆլիսում կազմակերպվել է «Ծիածան» աշակերտական ընկերությունը, որի անդամներն էին արական և իգական գիմնազիտների ու տարբեր դպրոցների աշակերտ աշակերտուհիներ։ Ամեն դպրոց իր առանձին խմբում ուսումնասիրում էր հայոց լեզու, գրականություն, պատմություն։ Բացի այդ, կար նաև այսպես կոչված «Մայր խումբը», որի մասնակիցներն էին բոլոր դպրոցների աշակերտների