լուսանցքներում և ինքնագրերի մեջ բանաստեղծը տարբեր ձևով նշեչ է իր նկատած սխալները, վրիպումները, որոնք կարող էր տեսնել միայն բնագրագետի սրատես աչքը։ Գրքերի լուսանցքներում այդ նշումները կատարված են հազիվ նշմարելի, մատիտով. երբեմն դրանք արված են միայն իր Համար (ասենք, հարմար է համարում ինչ-որ պարբերության գտնվելը այլ հատվածում և նշում է տեղը և էջը՝ 96-ի փոխարեն 86։ Մնացած դիտողությունները, ըստ ծրագրի, պետք է արտահայտվեին «Սխալներ» և «Կետադրություն» զլուխներում, ուր մանրամասն անդրադառնալու էր ռուս-պարսկական պատերազմի ժամանակաշրջանին վերաբերող փաստական սխալներին, ինչպես և երեք հրատարակությունների համեմատությունից պարզված բնագրային տարբերություններին։
Առանձին հետաքրքրություն է ներկայացնում «Կետադրություն» երկու էջանոց ծրագիր հատվածը, որ վերաբերում է «Վերք Հայաստանիի» երեք հրատարակություններում (հիմնականում 1908 թ. Բաքվի տպագրության մեջ) եղած բնագրային տարբերություններին կամ սխալներին։ Այս հատվածի որոշ մասերը նա օգտագործել է իր «Ուղղված «Վերք Հայաստանին» հոդվածում՝ նվիրված վերոհիշյալ խնդրին, տպագրվել է Հզ, 1911, մայիսի 6, № 96,
Թումանյանը կարդացել ու օգտագործել է պատմությանը, աշխարհագրությանը վերաբերող ամենատարբեր աղբյուրներ հայ, ռուս և օտար գրականությունից։ Թումանյանի թողած նշումների համաձայն նրա ձեռքի տակ եղել է 50-ից ավել անուն գիրք, որոնց թվում՝ Չամչեան, Պատմութիւն հայոց, «Պատմութիւն Արիստակեայ վարդապետի Լաստիվերացւոյ», Փ. Բուզանդ, Պատմութիւն հայոց, Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, «Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ», «Սամուէլի քահանայի Անեցայ հավաքմունք ի գրոց պատմագրաց…», Եղիշե, Պատմութիւն հայոց, «Кавказкий сборник» ժողովածուի բոլոր հատորները, Потто. Кавказская война. Потто, Утверждение русского пладычества на Кавказе, Коцебу, Вторжение персиян в Грузию в 1826 г., «Известии древних греческих и римских писателей о Кавказе, «История человечества» և այլն։ Օգտագործվել են նաև տարբեր աշխարհագրական, բուսաբանական քարտեզներ, այլևայլ պատմական տեղեկություններ:
Հ. Թումանյանի անձնական գրադարանում ծանրակշիռ տեղ Է գրավում բանագիտությանն ու կովկասագիտությանը վերաբերող մասնագիտական հազվագյուտ ու հարուստ գրականությունը, գրքերից շատերի լուսանցքներում՝ Թումանյան ուսումնասիրողի նշումներով և դիտողություններով։
Ուսումնասիրությունը հեղինակի կենդանության օրոք չի տպագրվել, սակայն նրա մի քանի հոդվածներում, որ վերաբերում են Աբովյանին և «Վերք Հայաստանի» վեպին, երբեմն կրկնվում են այս աշխատության մեջ