չէ ինձ համար. սիրո ճաշակը չառած, կյանքից վայելք չառած, ծաղիկ հասակի մեջ մեռնելը ցավ չէ ինձ համար, թշվառ հայրենիքիս չօգնած մեռնելն է [սոսկ] ինձ համար ցավ։
Հավատա՞նք։
Հավատա՞նք, որ առանց ցավի հրաժարվեր սերից՝ «ժպտե, գեղե, հուրե շաղյալ էակ փունջե մը» այն բանաստեղծը, որ կույսին ասում է.
…Սիրտըս թրռա՚վ ոտքիդ տակ…
Երբ անտառին խորն նրսեմ
Կ՚երթամ լալ՝ լուռ մենաճեմ,
Դարձյալ հոն կըգտնես զիս,
Տերևներէն կըխոսիս:
Երբ առվակին եզերքր՝
Նըստիմ սփոփել իմ վէրքր՝
Դարձյալ դու կըդտնես զիս,
Ալյաց մեջեն կըժպտիս։
Երբ լեռներր կըփախչիմ,
Որ չրտեսնեմ քեզ՝ հանգչիմ,
Հողմույն մեջեն կըխօսիս,
Թե՝ դու բնավ չե՛ս սիրեր զիս։
Լուսնի լուսով զիշերը
Երբ ցողեն իմ աչերը,
Դարձյալ դու կրգտնես զիս,
Աստղերուն մեջ կըժպտիս։