Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


65 Ըստ նշված աղբյուրի՝ խոսքը վերաբերում է հետևյալ փաստին. Գնդապետ Կոստինին ուղղված 1826 թ. օգոստոսի 18-ի զեկուցագրում (Քվեշ գյուղից) Բորչալուի գլխավոր պրիստավ, կապիտան, իշխան Դմիտրի Օրբելիանին գրում է։ «Настоящего месяца 14-го числа, утром в селении Саркинеты был я извещен, что персияне разграбили немецкую колонию Екатеринфельд и другие селения» (տե՛ս« «Кавказский вестник», т. XXIII, стр. 132—133. «Рапорт борчалинского главного пристава капитана князя Орбелиани полковнику Костину. Се. Квеши, 18-го августа 1826 года»):

66 Նշված ժողովածուի համապատասխան հատորում և էջում կա երկու ենթավերնագիր. «Показание пойманного куртинца Мустафы (он же Сутто» (այս ենթավերնագրի տակ կա Թումանյանի նշումը) և «Его же показание, данное в Тифлисском Ордонане-гаузе 23-го августа 1826 г.» «…Перед Квешами встретил нас моурав, причем убиты у нас сын Гуссейн-аги. Караман-ага и еще три человека, а сколько ранено неизвестно» («Кавказский сборник», т. XXIII, стр. 126—127).

67 Խոսքը վերաբերում է. «Кавказский сборник» ժողովածուում տպագրված գեներալ Երմոլովի՝ Պետերբուրգ ուղարկած հետևյալ վավերաթղթին. «Отношение генерала Ермолова начальнику главного штаба Его Императорского Величества. 4-го сентября 1826 года. №349». «14-го минувшего августа на немецкую колонию Екатеринфельд, находящюся в Борчалинской дистанции, сделано нападение хищнической партии, которая разграбила и увлекла в плен несчастных жителей и произвела над ними в особенности над женским полом и младенцами, неслыханные неистовства <...>.

<...> Я счел нужным сообщить Вашему Превосходителству сведения сии, которые могут объяснить, в каком положении мы находимся в отношении к соседственным нам турецким пашалыкам, и около мало обеспечены границы наши и самыя области, прилегающий к владениям дружественной нам державы» (տե՛ս «Кавказский сборник», т. XXIII, стр. 167-169):

68 Մեջբերումը տե՛ս «Վերք Հայաստանի», 1908, էջ 186, 187։

69 Ինքնագրում այստեղ նշված է «и. т. д. և XIV, 230», ըստ որի ներկայացվում է մեջբերման շարունակությունը. <«Սույն օրը դուրս եկա ինձ վստահված ջոկատի հետ Տաուզի կողմը. ունեմ գիշերելու տեղ՝ մեծ ճանապարհի վրա գտնվող Հասանսու շրջանում, որտեղից և ուղարկում եմ այս զեկուցագիրը տեղացի արքեպիսկոպոս Գրիգորիի հետ, որը ցանկություն ուներ լինելու Ձերդ գերազանցության մոտ՝ անձամբ պարզաբանելու այս երկրի հանգամանքները։ Այս ծերուկը, չնայած առաջացած տարիքին և բարձր աստիճանին, միշտ մեր զորքերի մեջ է՝ լրիվ