Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատերազմական սպառազինումով և ափիկ գետակի մոտի գործողության ժամանակ որպես հրացանաձիգ գտնվում էր աշխարհազորայինների և շամշադնեցի հայերի հետ (տե՛ս «Кавказский сборник», Т, XХIV, стр. 230. «Рапорт Князя Мадатова генералу Ермолову, 1-го сентября 1826 года, № 72, Лагерь при Гассан-су»).

70 ‹«Այդ միջոցին գնդապետ իշխան Սևարսամիձեն, վերադառնալով Գյումրի գյուղից մեծ Ղարաքիլսա գյուղը, իմացավ, որ Բալիկ֊չայի վրա տեղավորված զորքերը մթերապաշարի և անգամ հրանոթների կարիք են զգում. այդ առիթով նա ամսի 26֊ին մեծ Ղարաքիլիսայից ուղարկեց Թիֆլիսի հետևակային ջոկատից 166 հոգի, փոխկապիտան Վորոնցովի հրամանատարությամբ, մթերապաշարով, հրանոթներով և ամրաշինության գործիքով՝ ինժեներ սպայի հետ միասին։ Այս առիթով Ղարաքիլիսա կանչված ղազախ պրիստավը ոչ մեծ քանակությամբ թաթար (թուրք) հեծելազորի հետ միասին պետք է ուղեկցեր փոխկապիտան Վորոնկովին՝ բարձելով ձիերի վրա մթերապաշարի և հրանոթների մի մասը։ Ամսի 27-ին արշավանթի ժամանակ կիրճում այս ջոկատի վրա հարձակվեց հակառակորդի հեծելազորը և սարթաղների գումարտակը։ Մեր զինվորները կատաղի կերպով պաշտպանվում էին և մի քանի անգամ սվիններով ետ մղեցին հակառակորդին, բայց, իվերջո, ստիպված էին տեղի տալ հակառակորդի ամեն րոպե ավելացող գերազանց ուժի առջև, որին քիչ չէր նպաստում նրանց ուղեկցող ղազախ թաթարների դավաճանությունը, որոնք գործի հենց սկզբից մեր դեմ էին դարձրել զենքը։ Այս ճակատամարտում գերի վերցվեց փոխկապիտան Վորոնկովը, սպանվեցին ինժեներ պրապորշչիկ խրուպովը և զինվորների մեծ մասը, մնացածը գերի վերցվեցին: ղազախական շրջանի պրիստավը իր փրկությամբ պարտական է մի քանի նվիրված հայերի և ձիերի արագաշարժությանը, նա թաքնվում էր անտառներում և քանի օրից հետո դժվարանցանելի և քիչ ծանոթ ճանապարհներով հասավ մինչև Թիֆլիս»։› 71 Նկատի ունի «Рапорт князя Севарсамидзе генералу Ермолову 29-го июля 1926 года, № 483» («Кавказский сборник», т. XXIII. стр. 65—66):

<«…ընդսմին սպանվել, էին փոխկապիտան Վորոնկովը և պորուչիկ Պոպովը, վիրավորված էր պրապորշչիկ Խրոմովը, սպանված էին շատ զինվորներ, ոչ մեծ մասը գերի էին առնված, մնացածները թաքնվել էին հարմար տեղերում զորախմբի հակառակորդի հետ խառնաշփոթության ընթացքում և երեկվա օրվանից, գիշեր ժամանակ գալիս են 5 և 8 մարդ»› ։

72. Այստեղ, ինքնագրի լուսանցքում նշված է.. «կառ‹ավարչապետի› կարգագրությունը, որ քոչեն Լոռի… «մի դաստա սալդաթ… ժող<ովրդի> քոչել չուզելը… դրությունը Լոռում…» դնել, իրար ետևից. 6+2»։